«Բարսելոնան» որևէ ճնշում չի գործադրել Խուլիանի վրա
Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի՝ իրենց թիմ չկայացած տեղափոխությունը։
«Մենք համարժեք առաջարկ արեցինք «Ատլետիկոյին», սակայն պատասխան չստացանք։ Նրանք չէին ցանկանում վաճառել ֆուտբոլիստին։ Չի կարելի անընդհատ պնդել նույն բանը։ «Բարսելոնան» որևէ ճնշում չի գործադրել Խուլիանի վրա, որպեսզի նա հրապարակայնորեն հայտարարի «Ատլետիկոյից» հեռանալու ցանկության մասին։ Դա բացառապես նրա որոշումն էր»,- Դեկուի խոսքերն է մեջբերում El Món a RAC1 հաղորդաշարը։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա արգենտինացին բոլոր մրցաշարերում մասնակցել է երեք հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով մեկ գոլային փոխանցում։
Ալվարեսի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։
armsport.am


















































Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում
Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը
Երևանը կարդում է
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Արամե Մինասյանը այսուհետ հանդես է գալու իսպանական թիմի համակարգում
Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ռուսաստան-Մոնղոլիա սահմանին ժանտախտի բնական օջախը շարունակում է ակտիվ մնալ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)