Արամե Մինասյանը այսուհետ հանդես է գալու իսպանական թիմի համակարգում
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի երիտասարդ հարձակվող Արամե Մինասյանը հաջողությամբ անցել է փորձաշրջանը իսպանական «Ռեալ Մուրսիա» ակումբում և այսուհետ հանդես է գալու իսպանական թիմի համակարգում։
«Ռեալ Մուրսիան» Իսպանիայի հնագույն և պատմական ակումբներից է․ թիմն իր պատմության ընթացքում 20 մրցաշրջան է անցկացրել իսպանական Լա Լիգայում, իսկ այժմ հանդես է գալիս Իսպանիայի 3-րդ լիգայում (Primera Federación)։2026/2027 մրցաշրջանի առաջին կեսը երիտասարդ հայ ֆուտբոլիստն անցկացրել է Լատվիայի առաջին լիգայի առաջնությունում։ Այնտեղ Մինասյանը ցուցադրել է արդյունավետ խաղ․ մասնակցել է 16 հանդիպումներից 15-ին, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման (ասիստի) հեղինակ։
Շնորհավորում ենք մեր երիտասարդ ֆուտբոլիստին հարուստ պատմություն ունեցող իսպանական ակումբ տեղափոխվելու առթիվ և մաղթում հաջողություններ ու նորանոր նվաճումներ։
armsport.am


















































Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Երկրորդ սերնդի մոլորակ