Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

PISA միջազգային գնահատում․ ինչպես ունենալ լավ կրթություն

Հրապարակվել են սովորողների գնահատման PISA 2025 (Program for International Student Assessment  միջազգային հետազոտության արդյունքները, որին, ի թիվս 91 երկրի, առաջին անգամ մասնակցել են նաև Հայաստանի դպրոցները։

Ինչի՞ մասին է հետազոտությունը

Հետազոտությունն անցկացվել է 15 տարեկան սովորողների շրջանում՝ պարզելով գիտելիքների կիրառման հմտությունները ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների ուղղությամբ։

Սովորողներին տրվող առաջադրանքները նպատակ ունեն պարզելու՝

  • որքանով է սովորողը ընկալում միջին ծավալի տեքստի հիմնական միտքը,  գտնում անհրաժեշտ տեղեկությունը մեկ կամ մի քանի տեքստերում, կատարում պարզ եզրահանգումներ, համեմատում պնդումներ և այլն (ընթերցանություն)
  • որքանով է սովորողը կարողանում ընտրել անհրաժեշտ տվյալներ աղյուսակներից, գծապատկերներից, հասկանում պարզ ֆունկցիոնալ կապերը,   մեկնաբանում արդյունքները (օրինակ՝ համեմատել երթուղիները կամ փոխարկել արժույթը), բացատրում ծանոթ երևույթները, գնահատում աղբյուրների վստահելիությունը և պնդումը հաստատող ապացույցը (մաթեմատիկա, բնական գիտություններ)։

Ինչո՞ւ է Հայաստանը մասնակցել այս հետազոտությանը

PISA հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը կրթության ոլորտում պետական քաղաքականության կարևոր նպատակներից է, քանի որ այն, ինչպես մնացած արտաքին գնահատումները, լավ հնարավորություն է արձանագրելու արդյունքները, խնդիրները՝ այդկերպ նաև չափելի դարձնելով բարեփոխումների ազդեցությունը՝ համադրելով այլ երկրների ցուցանիշների հետ։

Ե՞րբ և ինչպե՞ս է անցկացվել հետազոտությունը

PISA հետազոտության նախապատրաստական աշխատանքներն ընթանում էին 2022 թվականից, իսկ 2025 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի 295 դպրոցի մոտ 7000 սովորող անցել է ստուգատեսը՝ լրացնելով համապատասխան մեթոդաբանությամբ կազմված թեստերը։

PISA հետազոտությունն անցկացվում է 4 տարին մեկ անգամ. հաջորդ ստուգատեսը կանցկացվի 2029 թվականին։

Հայաստանի դպրոցների ուժեղ և թույլ կողմերը

Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը։

Գնահատման արդյունքները փաստում են մեր սովորողների դրական վերաբերմունքը դպրոցին, ուսուցիչներին և կրթությանը։ Հայաստանի սովորողների առավել ընդգծված ուժեղ կողմերն են՝

  • հարմարվողականությունը՝ 9 միավոր,
  • նպատակների սահմանման կարողությունը՝ 9 միավոր,
  • դպրոցին կապված լինելու զգացումը՝ 8 միավոր,
  • դպրոցի արժեքի գիտակցումը՝ 7 միավոր,
  • զարգացմանը միտված լինելը՝ 6 միավոր,
  • ուսուցչի աջակցությունը ստանալու զգացումը բարձր է՝ 84%,
  • դպրոցական միջավայրը անվտանգ է՝ 94 %:

Այս արդյունքները ցույց են տալիս, որ սովորողները կարողանում են հարմարվել փոփոխվող պայմաններին, նպատակներ սահմանել և իրենց դպրոցական համայնքի մաս զգալ։

Նրանք նաև կարևորում են դպրոցը և հիմնականում ունեն սեփական կարողությունները զարգացնելու ներքին պատրաստակամություն. այս հատկանիշները կրթական առաջընթացի համար կարևոր ներուժ են և ազդեցություն ունեն սովորողների կրթական արդյունքների վրա։

Թույլ կողմերից են ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու հմտությունների ցածր մակարդակը, որն էլ հիմնական մարտահրավերն է։ Մյուս մարտահրավերը սովորողների մոտիվացիայի բարձրացումն է, որին պետք է մեծ ուշադրություն դարձնել՝ փոխելով կիրառվող մոտեցումները, վերանայելով սովորողների հետ առավել արդյունավետ երկխոսությունը․ պետք է անել ամեն ինչ, որ սովորելը դառնա հետաքրքիր։

PISA-ի արդյունքները կարևոր ելակետ են չափորոշչի բովանդակային ազդեցությունը գնահատելու համար

Կարևոր է նկատի ունենալ, որ գնահատմանը մասնակցած սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախորդ չափորոշչով։ Այս իմաստով, ստացված արդյունքները կարող են դիտարկվել ելակետային տվյալներ, որոնք հետագայում հնարավոր կլինեն համադրել նոր չափորոշչի ներդրումից և ընթացող մյուս բարեփոխումներից հետո արձանագրվող արդյունքների հետ՝ դիտարկելով կրթության որակի դինամիկան։

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ

Հետազոտության արդյունքները մի կողմից բացահայտում են Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրները, մյուս կողմից՝ փաստում, որ ոլորտում մեկնարկած բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։

 Ի՞նչ է արվել այսպիսի պնդման համար.

  • Անցում՝ գիտելիքի վրա հիմնված չափորոշչից դեպի կարողունակությունների վրա հիմնված չափորոշչի,
  • Համաշխարհային բանկի գնահատմամբ Տավուշում, որտեղ փորձարկվել է նոր չափորոշիչը, մաթեմատիկայի և բնագիտության արդյունքներում դրական միտում է գրանցվել,
  • Նոր չափորոշչով սովորած առաջին շրջանավարտների ավարտական քննության արդյունքներն ավելի բարձր են,
  • Հանրակրթության նոր պետական չափորոշիչն այս ուսումնական տարվանից ամբողջությամբ ներդրված է 1-12-րդ դասարաններում,
  • ԲՏՃՄ ուսուցիչների հավելավճարի տրամադրում՝ 25 տոկոս,
  • Ընթերցանության խթանումը Կառավարության 2026-2031թթ․ ծրագրի նպատակներից է,
  • Յուրաքանչյուր երրորդ ուսուցիչն անցել է կամավոր ատեստավորում (200 հազար դրամ դրույքաչափ, որին գումարվում է 30-50 տոկոս հավելավճար),
  • Գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների հավելավճար․ անկախ դասավանդած դասաժամերից՝ մինչև 1 դրույք աշխատավարձ,
  • Տարակարգի համակարգի բարելավում (մինչև 50 տոկոս հավելավճար),
  • Կրթության ոլորտի պետական ֆինանսավորումը տարեցտարի աճել է՝ 2018 թվականի համեմատ 2026 թվականին կազմելով մոտ 180 տոկոս՝ շուրջ 354 մլրդ դրամ, որի հիմնական մասը՝ մոտ 301 մլրդ դրամը, կազմում է հանրակրթության ֆինանսավորումը,
  • Դպրոցաշինության ծրագիր․ մինչև 2026 թվականը կառուցվող և հիմնանորոգվող նոր դպրոցներից 226-ն արդեն պատրաստ են, մնացածը  պատրաստ կլինեն մինչև տարեվերջ։ Զուգահեռաբար՝  հաստատվել է  հաջորդ 300 դպրոցի ծրագիրը.  հաստատությունների ցանկն այժմ քննարկվում է,
  • Դպրոցների 86 տոկոսն ունի ԲՏՃՄ լաբորատորիաներ,
  • Նվազել են ուսուցիչների թափուր տեղերը. 2023թ. շուրջ 1400 թափուր տեղի փոխարեն 2025թ. առկա է շուրջ 700 թափուր տեղ,
  • Վերջին 2 տարում շուրջ 4000  նոր ուսուցիչ է մուտք գործել դպրոց, որոնց 80 տոկոսը՝ մինչև 45 տարեկան։

Հետևություն և արձանագրում

Հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ և համապատասխան քայլեր են արվում բարելավման ուղղությամբ։

Արդյունքներն, անշուշտ, գոհացուցիչ չեն. դրանք փաստում են խնդիրների մասին, իսկ չդադարող բարեփոխումներն ավելի որակյալ կրթության համակարգ ունենալու մասին են։

PISA 2025-ի տվյալները վկայում են նաև համաշխարհային մակարդակով կրթական արդյունքների անկման մասին, որը հատկապես նկատելի է ընթերցանության և մաթեմատիկայի ոլորտներում։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) երկրներում վերջին տասնամյակում միջին ցուցանիշները նվազել են ավելի քան 20 միավորով, ինչը գնահատվում է որպես մեկ ուսումնական տարվա ուսումնառության կորստին համարժեք տարբերություն։

Հետազոտության արդյունքներում առանձնացվում են սովորողների առաջադիմության վրա ազդող մի շարք գործոններ՝ ուսուցչի և ծնողների աջակցությունից մինչև թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության օգտագործում։

Հետազոտության արդյունքները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան մասնագիտական քննարկման առարկա՝ ուսուցիչների, տնօրենների, փորձագետների և որոշում կայացնողների կողմից՝ հետագա քաղաքականությունների և գործողությունների լավարկման նպատակով։ Մասնագիտական կարծիքն ու քննադատությունը համակարգի առողջացման ուղիղ ճանապարհն են, բայց առավել կարևոր է, որ քննարկումը մասնագիտական խոսակցությունից չվերածվի շահարկման։