Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ հանդիպման անցկացումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է սեպտեմբերի 8-ին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին: «Մենք հրաշալի զրույց ենք ունեցել: Նա ցանկանում է գործարք կնքել, և եթե Զելենսկին նույնպես ցանկանում է, դա շատ լավ կլինի», - նշել է նա: Թրամփը նաև չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ հանդիպման անցկացումը:
Սպիտակ տան ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո: Այդ ժամանակ էլ, նրա համոզմամբ, նավթի գները կնվազեն: Թրամփը հավելել է՝ Իրանի հետ համաձայնագիրը պետք է ներառի շատ ավելին, քան միայն միջուկային ծրագրի հետ կապված հարցերը:
Ավելի ուշ Դալասում հանրապետականների հանրահավաքի ժամանակ Թրամփը խոստացել է 5000-ական դոլար վճարել ԱՄՆ յուրաքանչյուր չափահաս քաղաքացու, եթե միջանկյալ ընտրություններում հանրապետականները մեծամասնություն ստանան թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում: Ըստ Reuters-ի՝ դա կկազմի մոտ 1,35 տրիլիոն դոլար:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը