KGHM ընկերությունը հնարավոր է համարում հայաստանյան ընկերությունների հետ ոլորտային համագործակցությունը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն այսօր ընդունել է KGHM լեհական պետական հանքարդյունաբերական ընկերության տնօրեն Ռեմիգիուշ Պաշկևիչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը և Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Ասատուր Վարդանյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից է և ոլորտը ներդրումային տեսանկյունից գրավիչ է։
Ռեմիգիուշ Պաշկևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ KGHM ընկերությունը, որը Կանադայում, ԱՄՆ-ում և Լեհաստանում հանքարդյունաբերող խոշորագույն ընկերություններից է, հնարավոր է համարում նաև հայաստանյան ընկերությունների հետ ոլորտային համագործակցությունը ինչպես տեխնոլոգիաների, այնպես էլ գիտելիքների փոխանակման շրջանակներում։
Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի միջոցով ներկայացվել են կողմերի ակնկալիքները և գործընկերության հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում գործունեություն ծավալող հանքարդունաբերող հիմնական ընկերությունների հետ համագործակցային հեռանկարները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)