Քաղցկեղի աճի հիմնական պատճառը բնակչության թվի ավելացումն ու ծերացումն է
Գիտնականների կանխատեսմամբ՝ աշխարհում քաղցկեղի նոր դեպքերի թիվը մինչև 2050 թվականը կարող է աճել մոտ 67%-ով՝ 2024 թվականի 21 միլիոնից հասնելով 34 միլիոնի։
Գիտնականները նշում են, որ աճի հիմնական պատճառը բնակչության թվի ավելացումն ու ծերացումն է․ քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է տարիքի հետ։ 2024 թվականին աշխարհում գրանցվել է քաղցկեղի 21 միլիոն նոր դեպք և 9,8 միլիոն մահ։ Թոքերի ամենատարածվածը քաղցկեղն է՝ 2,6 միլիոն դեպքով, որին հաջորդում է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը՝ 2,4 միլիոն դեպքով։
Միաժամանակ, մասնագետները նշում են, որ քաղցկեղից մահերի գրեթե կեսը հնարավոր է կանխել։ Դրան կարող են նպաստել ծխելու և ալկոհոլի օգտագործումից հրաժարվելը, առողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, քաղցկեղածին վիրուսների դեմ պատվաստումը և հիվանդության վաղ հայտնաբերումը։ Գիտնականների գնահատմամբ՝ քաղցկեղի դեպքերի աճը հատկապես մեծ մարտահրավեր կլինի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների առողջապահական համակարգերի համար։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն