Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից

Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը

Պետական վերահսկողական ծառայությունը իրավունքի պետական գրանցում իրականացնող մարմնի գործողությունների իրավաչափության և հիմնավորվածության վերահսկողության շրջանակներում համայնքային հողերի օտարման և նպատակային նշանակության փոփոխության գործընթացներում արձանագրել է մի շարք խախտումներ և չարաշահումներ։ Այդ մասին հայտնում են ՊՎԾ-ից:
 
Մասնավորապես, 2021 թվականին Կոտայքի մարզի համայնքներից մեկում օտարվել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա 15.7 հա ընդհանուր մակերեսով 6 առանձին միավորներից բաղկացած արոտավայրերի գործառնական նշանակությամբ հողամաս․ գործարքը ստացել է պետական գրանցում։
 
Բացահայտվել են նաև առերևույթ կեղծ փաստաթղթերի հիման վրա համայնքային հողերի՝ առանց աճուրդի օտարման դեպքեր, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է շուրջ 7.5 մլն դրամի վնաս։ Մասնավորապես, 2018 թվականին Արարատի և Լոռու մարզերի երկու համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից կազմվել և պաշտոնական շրջանառության մեջ են դրվել առերևույթ կեղծ փաստաթղթեր, համաձայն որոնց, մի դեպքում 0,363 հա, մյուսում՝ 0,67 հա մակերեսներով հողամասերը Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշումներով հատկացված են եղել համայնքի բնակիչներին։
 
Երկու այլ դեպքերով՝ 2016 թվականին Արարատի մարզի և 2010 թվականին Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների կայացրած որոշմամբ փոփոխվել է հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթի մեկնարկային գինը՝ որի արդյունքում ավագանու սահմանած արժեքից մի դեպքում՝ շուրջ 10, մյուսում՝ 6 անգամ ցածր գնով հողամասը տրամադրվել է վարձակալության՝ համայնքին պատճառելով շուրջ 11,2 մլն դրամի վնաս։
 
Միաժամանակ, արձանագրվել են առանց համապատասխան իրավահաստատող փաստաթղթերի՝ հողամասերի կադաստրային արժեքի նվազեցման նպատակով դրանց նպատակային նշանակության փոփոխության և անհամեմատ ցածր արժեքով օտարման դեպքեր։ Արդյունքում՝ 2017 թվականին Կոտայքի մարզում նշված եղանակով երեք հողատարածքների օտարման հետևանքով պատճառված վնասը կազմվել է շուրջ 550 մլն դրամ։
 
Մեկ այլ դեպքում՝ Արարատի մարզում համայնքի միջոցներով կառուցապատված հողամասը և առկա անշարժ գույքը մատչելի գնով ցանկալի անձին վարձակալության տրամադրելու անխուսափելիություն ապահովելու համար 2019 թվականին համայնքի իրավասու պաշտոնատար անձինք հողամասը բաժանել են մասերի՝ առանձնացնելով կառուցապատված հատվածը, որից հետո փոփոխվել է հողամասի նպատակային նշանակությունը և շուրջ 60 մլն դրամ շուկայական արժեքով գույքը վարձակալության է հանձնվել 117,500 դրամով, համայնքի օրինական շահերին պատճառելով շուրջ 59,8 մլն վնաս։
 
Բացահայտված դեպքերի առնչությամբ նախաձեռնվել են համապատասխան քրեական վարույթներ, իսկ ՀՀ դատախազությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում իրականացված գործընթացների արդյունքում 20․5 հա մակերեսով և 550 մլն դրամ արժեքով հողամասը վերադարձվել է ՀՀ-ին։
 
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը շարունակվում է ՀՀ հողային պաշարների կառավարման, տիրապետման, օգտագործման և տնօրինման բնագավառում պետական քաղաքականության, պետական և համայնքային սեփականության հողերի իրավունքների պետական գրանցման գործընթացի նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը՝ ոլորտում չարաշահումների և խախտումների բացահայտման ու կանխման նպատակով: