Պետերբուրգի ոստիկանությունը ադրբեջանցու է ձերբակալել
Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադյան շրջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները Ադրբեջանի քաղաքացու են ձերբակալել, որը կոմունալ բնակարանի հարեւաններին վախեցրել է ռումբի պայթյունի մասին հայտնելով:
«Հունվարի 21-ին ոստիկանության բաժանմունք հաղորդում է ստացվել 1977 թվականին ծնված քաղաքացուց այն մասին, որ №14 բնակարանի բնակիչ տղամարդն իրեն հայտնել է, որ շենքը շուտով կպայթի: Դեպքի վայր մեկնած բրիգադը կոմունալ բնակարանի միջանցքում ձերբակալել է Ադրբեջանի՝ 1989 թվականին ծնված քաղաքացու»,- հայտնում է «Невские новости»-ն:
Մասնագետների զննումից հետո շենքում պայթուցիկ նյութ եւ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել:
Ներկայումս Ադրբեջանի քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 207-րդ հոդվածով («Ահաբեկչական հարձակման մասին դիտավորյալ կեղծ հաղորդում տալը»):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017-ի հունիսին Պրիվոլժիեի շրջանային ռազմական դատարանը Ադրբեջանի 22-ամյա քաղաքացուն 2,5 տարվա ազատազրկման էր դատապարտել ահաբեկչության կոչերի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ