Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Աշխարհ

Կյանքի յոթ դաս, որոնք շատ ուշ ենք յուրացնում

1. Առանց ջանքերի հաջողության հասնել հնարավոր չէ

«Ընտրիր քեզ հաճելի աշխատանք ու ստիպված չես լինի աշխատել կյանքում ոչ մի օր»։ Կոնֆուցիոսի հանրահայտ արտահայտությունը գեղեցիկ է հնչում, բայց ամենեւին էլ հարմար չէ ժամանակակից կյանքի համար։ Ապրել՝ զբաղվելով միայն նրանով ինչ սիրում ես, այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է։ Բավական է շուրջը նայենք ու կհասկանանք, որ մարդիկ, ովքեր իրենց հոբբին աշխատանքի վերածելու հնարավորություն ունեն, չափից քիչ են։ Ոչ թե որովհետեւ նրանք ցանկություն կամ բավականաչափ խելք չունեն, այլ որովհետեւ ավելի դժվար է ապրուստ վաստակել՝ լինելով ազատ նկարիչ, երաժիշտ կամ մարզիկ, քան եթե մենեջեր կամ հաշվապահ ես։ Նրանք, ովքեր կարողացել են իրականացնել իրենց երազանքը, երջանիկ մարդիկ են։ Բայց դրա համար տաղանդավոր մարզիկները գործարարները կամ դերասանները չարչարվում են վաղ մանկությունից։ Եթե ուզում եք ձեր հոբբին կյանքի վերածել, ժամանակ մի վատնեք որեւէ այլ բանի վրա, մշտապես մարզեք ձեր հմտությունները, դարձեք լավագույնը։

2. Բարկության հետեւում միշտ քողարկվում է վախը

Ինչպես ասում էր իմաստուն Յոդան՝ «Վախը ճանապարհ է բացում դեպի մութ կողմը։ Վախը ծնում է բարկություն, բարկությունը ծնում է ատելություն, ատելությունն էլ տառապանքների երաշխիքն է...»։

Երբ մենք տառապում ենք, մեզ թվում է, թե այդ տառապանքի պատճառը ինչ-որ մի բան է, ինչ-որ մեկը, բայց ոչ մենք։ Եվ միայն հաղթահարելով այդ զգացողությունը, մենք գիտակցում ենք, որ հենց մեր մեջ է բարկության պատճառը։ Աղբյուրը միշտ վախն է՝ կորցնել այն, ինչ մենք սիրում ենք, խոցելիության, անհայտի վախը։ Եթե ձեզ հաջողվում է գիտակցել դա, դուք կկարողանաք հաղթահարել ձեր բացասական զգացմունքները։

3. Մեր սովորությունները մեր ապագան են

Այն, ինչ դուք այսօր եք անում, վաղն էլ կանեք։ Մեր ապագա «Ես»-ը այսօրվա փոքր սովորությունների ու ամենօրյա գործողությունների արդյունքն է։ Եթե ամեն օր մեկ շաբաթվա ընթացքում կրկնեք նույնը, դուք կտեսնեք չնչին տարբերություն։ Եթե մեկ ամիս շարունակեք՝ թեթեւ փոփոխություն կտեսնեք։ Բայց եթե գործողությունները սովորություն դարձնեք ու կրկնեք մեկ, երկու, հինգ տարի՝ դուք ինքներդ ձեզ չեք ճանաչի։ Դուք բարձունքների կհասնեք տվյալ ոլորտում։ Դրա համար էլ երբեք մի թերագնահատեք փոքր քայլերի ուժը, նույնիսկ եթե վայրկենական արդյունք չեք տեսնում։

4. Զգացմունքները նույնպես մարզել է պետք

Մենք պարապում ենք ֆուտբոլ, սերտում գամմաները, երբեմն էլ մարզում ենք ճմռթված թուղթը ուղիղ աղբամանը նետելու հմտությունը։ Բայց մեր զգացմունքներն էլ մարզման կարիք ունեն։ Մենք կարող ենք մարզել համբերությունը, կարեկցանքը, բարությունը, նաեւ հումորի ու ինքնահեգնանքի զգացմունքը, սերը, քնքշությունը ու շատ այլ զգացմունքներ։ Մենք իդեալական չենք ծնվում, նաեւ չենք ծնվում մարդկային բոլոր թերություններով։ Մեր բնավորությունը իներտ չէ, այն ձեւավորվում է կյանքի ընթացքում, մենք կկարողանանք օրեցօր ավելի լավը դառնալ, եթե, իհարկե, դրա համար ջանքեր գործադրենք։

5. Աստծու վրա հույսդ դիր, բայց ինքդ էլ մի ծուլացիր

Կյանքում ոչ ոք մեզ ոչինչ պարտական չէ, նույնիսկ ծնողներն ու զուգընկերները չպետք է ապրեն հանուն մեզ։ Ոչ ոք մեր մասին հոգ չի տանի, բացի մեզնից, ու դա նորմալ է։ Հոյակապ է, եթե կա մարդ, որին կարելի է ապավինել բարդ իրավիճակներում։ Բայց պետք չէ հույսը դնել պատահականության կամ ընկերների օգնության վրա։ Չի կարելի ուրիշների վրա բարդել ձեր սեփական խնդիրների համար պատասխանատվությունը։

6. Կարեւոր է հենց ուղեւորությունը, ոչ թե նշանակման վայրը

Հաճախ հասնելով ցանկալիին՝ մենք ներքին դատարկություն ենք զգում: Պատճառն այն է, որ մարդն ավելի շատ գնահատում է խոչընդոտներտ, որոնք հաղթահարում է՝ արդյունք ստանալու համար, քան հենց վերջնական արդյունքը: Մենք իսկապես գնահատում ենք միայն այն, ինչի մեծ ջանքերի արդյունքում ենք հասել, կամ այն, ինչ արդեն կորցրել ենք: Եթե ստանաք այն, ինչ ուզում եք, այդ դեպքում ինչի մասի՞ն եք մտածելու: Այնպես որ՝ վայելեք ճանապարհը, եթե անգամ այն դժվար է:

7. Գործին՝ ժամանակ, զվարճանքին՝ ժամ

Ոմանք կարծում են, որ հանգիստն ու աշխատանքն անհամատեղելի բաներ են: Բայց հաճախ լավագույն մտքերը գալիս են, երբ մենք թուլացած ենք: Իսկ ի՞նչը կարող է ավելի լավ հանգիստ ու լիցքաթափում բերել, քան ծիծաղը: Այն մեզ երջանկացնում է: Կարեւոր է սովորել թուլանալ. հանգստին ժամանակ տրամադրեք, հանդիպեք ընկերների հետ եւ կտեսնեք, թե ինչ արդյունք կլինի: