Փոքրիկ ավանակն իրեն շան պես է պահում (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որի գլխավոր հերոսն իրեն շան պես պահող փոքրիկ ավանակն է՝ Թայնի Թիմը:
Հայտնի է, որ ավանակը ծնվել է կանադական Օնտարիո նահանգի ֆերմաներից մեկում: Նա ժամանակի մեծ մասն անցկացնում է դրսում՝ շների հետ խաղալով ու կրկնօրինակելով նրանց վարքը:
Ֆերմայի տիրուհին՝ Ջոդի Թոփինգսը, պատմել է, որ ավանակը վազում-բերում է նետված գնդակը, լիզում է կեղտոտ ափսեներն ու քնում շան բնում:
Նա մանրամասնել է, որ ծնվելուց հետո մայրը հրաժարվել է Թիմից, ուստի՝ նա ստիպված է եղել ընկերանալ մյուս կենդանիների՝ մասնավորապես ֆերմայում ապրող շների հետ:
Հայտնի է, որ իրեն շան պես պահող Թայնի Թիմի մասնակցությամբ տեսանյութը շատ է դուր եկել համացանցի օգտատերերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ