Ռուսաստանում հավի միսը կյանքի համար վտանգ է ներկայացնում
Ռուսական «Ռոսկոնտրոլ» ոչ առեւտրային կազմակերպությունը շուկայում բրոյլեր հավերի բդեր մատակարարող 6 ապրանքանիշի ստուգում է անցկացրել, որոնց արտադրանքում հակաբիոտիկներ, վտանգավոր բակտերիաներ եւ արտադրանքի ծավալի մեծացման համար օգտագործվող աղային հեղուկի ներարկման հետքեր են հայտնաբերվել: Այս մասին նշվում է նախագծի ուսումնասիրության արդյունքներում, փոխանցում է «Լենտա»-ն:
Ստուգման շրջանակներում ուսումնասիրվել են «Պետելինկա», «Ռժեվսկոյե պոդվորյե», «Միրատորգ», «Յասնիե զորի», «Տո, շտո նադո» եւ «Կաժդիյ դեն» ապրանքանիշերի արտադրանքը: Բոլոր նմուշներում, բացառությամբ «Պետելինկա» եւ «Յասնիե զորի» ապրանքանիշների արտադրանքից, անթույլատրելի քանակությամբ միկրոօրգանիզմներ են հայտնաբերվել, իսկ որոշ դեպքերում ցուցանիշի մակարդակը 20-30 անգամ նորմայից բարձր է եղել: Ինչպես պարզաբանել են «Ռոսկոնտրոլ»-ում, սա կարող վկայել սանիտարական կանոնների եւ արտադրության տեխնոլոգիաների, ժամկետների կամ մսի պահպանման եւ վաճառքի ջերմաստիճանային ռեժիմի խախտումների մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ