3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
Հունիսի 19-22-ը ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետն առցանց ձևաչափով երկրորդ անգամ անցկացրել է աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադա, որին մասնակցել են 26 երկրի 126 աշակերտներ։ Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց երկրներում անցկացված աշխարհագրության մրցույթների հիման վրա։
Հայաստանի թիմն արժանացել 3 արծաթե (Սամվել Խաչատրյան՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան, Էրիկա Հարությունյան՝ «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան, Միքայել Դարբինյան` «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան) և 1 բրոնզե (Տիգրան Աթյան՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան) մեդալի։ Օլիմպիադային մասնակցել են նաև «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սարգիս Խալաթյանը և Գյումրու ակադեմիական վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Մխիթարյանը։
Թիմը ղեկավարել է աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Վարդան Ասատրյանը (ԵՊՀ դասախոս, «Քվանտ» վարժարանի ուսուցիչ)։
Օլիմպիադան անցկացվել է անգլերենով․ այն բաղկացած էր երեք փուլից՝ տեսական, գործնական-քարտեզագրման և մուլտիմեդիա-թեստային։
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության միջազգային 1-ին բաց օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալի։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ում հետ է կիսել Նարեն իր հաղթանակը
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք