Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Թոփ-լուրեր

Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

 
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զգալի փոփոխություններ է կատարում անապահովության գնահատման համակարգում։ Նպատակը պետության կողմից տրամադրվող աջակցությունն առավել թիրախային դարձնելն է։ Դեռ 2025 թվականին անապահովության գնահատման նորացված համակարգը որպես պիլոտային ծրագիր սկսեց գործարկվել հանրապետության 2 մարզում՝ Կոտայքում և Սյունիքում։ Այս ընթացքում վերհանվել են համակարգում առկա խնդիրները, բացերը, դրանց տրվել են լուծումներ, ու արդեն հուլիսի 1-ից նոր մոտեցումը կիրառվելու է հանրապետության բոլոր մարզերում։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում բավականին աշխատանքներ են կատարվել, որոնք ուղղված են եղել նոր համակարգի բարելավմանը։  

«Վերանայվել են մի շարք գործոններ, որոնցով պայմանավորված որոշ ընտանիքներ դուրս են մնացել համակարգից։ Օրինակ, հիմնական գործոնը, որի համաձայն ընտանիքները դուրս էին մնում համակարգից, նախկինում ունեցած վարկային պարտավորություններ էին, կամ վարկի համար երաշխավոր լինելն էր։ Հիմա փոփոխություններ ենք կատարել. եթե կան անձինք, որոնք այս գործոնով պայմանավորված դուրս են մնացել, ապա այս նոր փոփոխությունից հետո կարող են կրկին դիմել համակարգում ընդգրկվելու համար»,-ասաց Լուսինե Քոչարյանը։

Մյուս փոփոխությունները վերաբերում են ուսանողներին, ծառայությունից կամ քրեակատարողական հիմնարկներից վերադարձածներին վերագրվող եկամուտներին, գազի սպառման չափաքանակին և այլն։

Նոր համակարգի ներդրմամբ՝ ներկայում Կոտայքի և Սյունիքի մարզերում 1280 ընտանիք անապահովության նպաստ է ստանում։ Համաձայն նոր չափորոշիչների՝ նպաստի միջին չափը 86 հազար դրամ է, առավելագույնը 280 հազար է։ Հին համակարգի պարագայում նպաստի միջին չափը եղել է 29 հազար դրամ։ Նպաստի չափը հաշվարկվում է՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, այդ թվում, ընտանիքում աշխատունակ, ոչ աշխատունակ ու անչափահաս անձանց թիվը։ Եթե անչափահասների թիվը մեծ է, ապա նպաստի չափը ևս մեծ է լինում։ Օրինակ, 6 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը ստանում է 280 հազար դրամ նպաստ։

«Նոր համակարգը նրա մասին չէ, որ ընտանիքին տրվում է միայն նպաստ, այստեղ ընտանիքը դիտարկվում է ամբողջապես՝ իր բոլոր խնդիրներով։ Կատարվում է կարիքների գնահատում, իրականացվում են աշխատունակ անձանց հմտությունները կատարելագործելուն ուղղված ծրագրեր, օգնում ենք, որ աշխատանք գտնեն։ Եվ, եթե անձը աշխատանքի է տեղավորվում, ապա նպաստը մի անգամից չենք կտրում, որոշ ժամանակ է տրվում հարմարվելու համար»,-ասաց Լուսինե Քոչարյանը։   

Այս նոր մոտեցումների, բանաձևերի ներդրմամբ, անապահովության համակարգում ընդգրկվածների թիվը նկատելի նվազել է։ Եթե նախկինում կային նաև այնպիսի ընտանիքներ, որոնք բավականին ապահովված էին, ունեին շարժական ու անշարժ գույք, ապա այժմ համակարգը, այդ տեսանկյունից մաքրվել է։   

Հուլիսի 1-ից նոր համակարգը կներդրվի հանրապետության ամբողջ տարածքում, ինչը ենթադրվում է, որ մյուս մարզերում ևս նպաստ ստացող ընտանիքների թիվը կկրճատվի։ Լուսինե Քոչարյանը վստահեցրեց, որ ամբողջությամբ պատրաստ են նոր համակարգի ներդրմանը, բոլոր տեխնիկական հարցերը կարգավորված են, թվային անհրաժեշտ լուծումները տրված են։