Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Թոփ-լուրեր

Հայաստանում 668 հազար երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցությանը. ՅՈՒՆԻՍԵՖ

Ըստ դրա աշխարհի երեխաների գրեթե կեսը՝ շուրջ 1.1 միլիարդ երեխա, այսօր ենթարկվում է առնվազն երեք համաժամանակյա կլիմայական վտանգի ազդեցությանը, ինչը վտանգում է նրանց առողջությունը, կրթությունը և անգամ կյանքը։

Զեկույցը  հիմնված է վերջին հասանելի տվյալների վրա և քարտեզագրում է այն ութ ամենատարածված վտանգները, որոնց բախվում են երեխաները: Դրանք են՝ ափամերձ ջրհեղեղներ, երաշտներ, ծայրահեղ շոգ, հրդեհներ, ջերմային ալիքներ, գետերի վարարումից առաջացող ջրհեղեղներ, ավազի և փոշու փոթորիկներ, ինչպես նաև արևադարձային փոթորիկներ։

Առաջին անգամ զեկույցը հստակ ցույց է տալիս, թե որտեղ և ինչ ինտենսիվությամբ են բազմաթիվ և փոխկապակցված կլիմայական վտանգները ազդում երեխաների ու նրանց համար կենսական նշանակություն ունեցող սոցիալական ծառայությունների վրա, ինչպես նաև մատնանշում է այն գործնական քայլերը, որոնք կառավարությունները կարող են ձեռնարկել՝ այդ մարտահրավերներն հասցեագրելու համար։

Հայաստանում ավելի քան 650,000 երեխա ենթարկվում է օդերևութաբանական երաշտի, ավելի քան 375,000-ը՝ գյուղատնտեսական երաշտի, 460,000-ը՝ հաճախակի ջերմային ալիքների, իսկ շուրջ 20,000-ը՝ գետերի վարարումից առաջացող ջրհեղեղների ազդեցության։

Մեր երկրում ավելի քան 668,000 երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցության։

 «Ջերմային ալիքները, անտառային հրդեհները, երաշտներն ու ջրհեղեղները շարունակում են խաթարել երեխաների կյանքը»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը` զեկույցի հրապարակման ժամանակ։ Ըստ նրա` աշխարհի երեխաների կեսն ապրում է առնվազն երեք համաժամանակյա կլիմայական վտանգի պայմաններում։

Զեկույցի համաձայն՝ կլիմայական վտանգների ամենատարածված համադրությունը երաշտն է, ծայրահեղ շոգը և ջերմային ալիքները։ Ավելի քան 296 միլիոն երեխա ապրում է այնպիսի վայրերում, որտեղ այս երեք վտանգները միաժամանակ առկա են։

Երկրորդ ամենատարածված համադրությունը՝ երաշտը, ծայրահեղ շոգը և արևադարձային փոթորիկները, վտանգի տակ է դնում ավելի քան 115 միլիոն երեխայի ամբողջ աշխարհում։ Կլիմայական փոփոխությունների հետևանքներից ամենաշատ տուժած Աֆրիկայի Սահել տարածաշրջանում ավելի քան 4 միլիոն երեխա միաժամանակ բախվում է ջերմային ալիքների, ծայրահեղ շոգի և ավազի ու փոշու փոթորիկների ազդեցության։

Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Բանգլադեշում, Մյանմայում և Պակիստանում, երեխաները միաժամանակ ենթարկվում են ավելի մեծ թվով կլիմայական ռիսկերի և ավելի բարձր ինտենսիվությամբ, քան աշխարհի որևէ այլ վայրում։

Բարձր եկամուտ ունեցող երկրները նույնպես պաշտպանված չեն համաժամանակյա կլիմայական ցնցումներից։ Օրինակ՝ Իտալիայում ավելի քան 6 միլիոն երեխա ենթարկվում է երկարատև ջերմային ալիքների և երաշտի ազդեցությանը։ Միևնույն ժամանակ Իտալիայի փորձը ցույց է տալիս, որ կլիմայի փոփոխությանը հարմարվելու ուղղությամբ ներդրումները կարող են նվազեցնել երեխաների առջև ծառացած որոշ ռիսկեր, թեև կլիմայական ճգնաժամի խորացման պայմաններում անհրաժեշտ են ավելի վճռական գործողություններ։

Տվյալները ցույց են տալիս, որ օդի աղտոտվածությունը ազդում է գրեթե բոլոր երեխաների վրա ամբողջ աշխարհում, մինչդեռ 1 միլիարդ երեխա ենթարկվում է մալարիայի վտանգին՝ հավելյալ ռիսկ ստեղծելով այն երեխաների համար, որոնք արդեն իսկ բախվում են բազմաթիվ կլիմայական վտանգների։

Երեխայի իրավունքները կլիմայական սպառնալիքներից պաշտպանելու և շրջակա միջավայրի փոփոխություններին հարմարվելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, գործարար շրջանակներին և մյուս գործընկերներին՝ 

  • Նվազեցնել արտանետումները և ձեռնարկել հավակնոտ քայլեր՝ ստանձնած միջազգային պարտավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ՝ առաջնորդվելով արդիական գիտահեն ապացույցներով: Սա ներառում է հանածո վառելիքից արագ և փուլային հրաժարումը, ինչպես նաև արդար անցումը դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ։
  • Պաշտպանել երեխաներին ներառական կլիմայական հարմարվողականության, աղետների ռիսկի նվազեցման և կորուստներին ու վնասներին արձագանքման միջոցով՝ առաջնահերթություն տալով սոցիալական ծառայությունների դիմակայունությանը։ Անհրաժեշտ է ապահովել, որ երեխաների և նրանց համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունները ներառվեն ազգային հարմարվողականության ծրագրերում, ոլորտային ռազմավարություններում, աղետների ռիսկի կառավարման, պատրաստվածության և արձագանքման ծրագրերում։ Սա ենթադրում է, օրինակ, անվտանգ և կանաչ կրթական միջավայրերի ստեղծում, կլիմայական ազդեցությունների նկատմամբ դիմակայուն առողջապահական ծառայությունների զարգացում, երեխաների պարենային անվտանգության ապահովում, բազմավտանգ վաղ նախազգուշացման համակարգերի ներդրում, որոնք արդյունավետ կպաշտպանեն երեխաներին և հասանելի կդարձնեն նրանց համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունները, ինչպես նաև ջրամատակարարման, սանիտարահիգիենիկ ծառայությունների և սոցիալական պաշտպանության համակարգերի ամրապնդում։
  • Ընդլայնել երեխաների և երիտասարդների բովանդակային մասնակցությունը կլիմայական որոշումներում և գործողություններում՝ ներդրումներ կատարելով կլիմայական կրթության, գիտելիքի և հմտությունների զարգացման մեջ, ինչպես նաև ամրապնդելով որոշում կայացնողների և մասնագետների կարողությունները՝ հարգելու երեխաների՝ լսված լինելու, կարծիք արտահայտելու և իրենց կյանքին առնչվող որոշումներին մասնակցելու իրավունքները։