Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Թոփ-լուրեր

Բելգիայի դեսպանը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար պայծառ ապագա է կանխատեսում

 
Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության եվրոպական օրակարգն այժմ առավել հարուստ է, քան մի քանի տարի առաջ։  

Նրա խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն ապագայում ավելի կծաղկեն։

Բելգիայի դեսպանն այդպիսի կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում՝ գնահատելով Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակն ու Հայաստան-Եվրոպական միություն ռազմավարական գործընկերության ապագայի հեռանկարները։

Դեսպանի բնորոշմամբ՝ Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսությունն այսօր գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ 

«Մեր դեսպանությունը սկսել է գործել 2023 թվականի սեպտեմբերից, և ընդամենը մեկ ամիս առաջ մեր վարչապետ պարոն Բարտ դե Վևերն այստեղ էր՝ դեսպանության շենքի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար։ Եվ նրանից անմիջապես հետո մեզ այցելեց խորհրդարանի խոսնակ պարոն դե Ռովերը։ Այսպիսով, մենք ինտենսիվ երկխոսություն ունենք Հայաստանի և վերջինիս իշխանությունների հետ»,-շեշտել է Էրիկ Դե Մույնքը։

Անդրադառնալով հայկական ապրանքների՝  ռուսական շուկա ներմուծումների համար տնտեսական սահմանափակումների կիրառմանն ու այդ ֆոնին Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը, այդ գործընթացում Բելգիայի դերակատարությանը՝ դեսպանն ընդգծել է, որ այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում Երևանի ու Բրյուսելի միջև երկկողմ գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

«Որպես դեսպանատուն՝ մենք ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ։ Օրինակ, վերջերս մենք Բելգիայում ընդունեցինք «Enterprise Armenia» ընկերության գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանին։ Նա հնարավորություն ունեցավ այցելել կիսահաղորդիչներին նվիրված համաժողովին և հանդիպել այդ ոլորտի բելգիացի  գործիչների հետ։

Մենք նաև ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանում տեխնոլոգիական բոլոր ոլորտներում, ինչպես նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սնունդն ու խմիչքը։ Մենք աշխատում ենք Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի հետ՝ այդ կապերը հաստատելու և ապահովելու համար, որպեսզի կարողանանք ամրապնդել երկկողմ գործարար կապեր Բելգիայի և Հայաստանի միջև»,-նշել է դեսպան Դե Մույնքը։

Կիսվելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարների շուրջ իր մոտեցումներով՝ դեսպանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության եվրոպական օրակարգն այժմ ավելի հարուստ և ընդգրկուն է, քան մի քանի տարի առաջ։

«Երբ ես եկա Հայաստան, Բելգիայի դեսպանատունը 14-րդ եվրոպական դեսպանատունն էր, որը բացվեց այստեղ՝ Երևանում։ Այդ ժամանակից ի վեր, կարծում եմ, որ մենք բացել ենք ևս երկու կամ երեք դեսպանատներ։ Այսպիսով, կարծում եմ, որ Հայաստանի եվրոպական օրակարգն ավելի հարուստ է, քան երեք տարի առաջ, և ես տեսնում եմ դրա ծաղկումն ապագայում, ես տեսնում եմ, որ Հայաստանի և Եվրամիության ապագան շատ պայծառ է»,-եզրափակել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելել կամ սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Արգելքներն ու սահմանափակումները մինչ այս պահը չեն հանվել։

Այս ամենի ֆոնին Եվրամիությունը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Բրյուսելը Երևանի համար պատրաստում է աջակցության լրացուցիչ փաթեթ, որը ներառում է 50 միլիոն եվրոյի հրատապ աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։