TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
Այս մասին Ադրբեջանի նախագահը նշել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ։
Ալիևն իր գրառմամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերջինիս ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, միաժամանակ անդրադարձ կատարելով նաև 2025 թվականին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հռչակագրին։
«Մենք շնորհակալ ենք Ձեզ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու Ձեր վճռականության համար: Ձեր ներկայությամբ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ համատեղ հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, խաղաղության կառուցմանն ուղղված Ձեր հետևողական ջանքերի արդյունքն են»,-իր գրառման մեջ նշել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նաև շեշտել է, որ Բաքուն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը դիտարկում է որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող հետագա ներդրում։
«Այն կապահովի Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը և կդառնա Միջին միջանցքի մաս»,-գրել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները տարբեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, անվտանգության, էներգետիկայի և այլ ոլորտներում հետագայում կշարունակի խորանալ։

















































Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց
Ալիևը վիրավորել է խորհրդային համակարգում կարիերա արած իր հոր՝ Հեյդարի հիշատակը. «Кавказарь»
Հայաստանի հետ «խաղաղության բանակցությունները» տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում. Ալիև
Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը. Ալիև
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են