Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

Մեկ հպումով դեպի սթրե՞ս. սմարթֆոնների ազդեցությունը հոգեկան առողջության վրա

Առավոտյան արթնանալուց մինչև քնելը սմարթֆոնը շատերի ձեռքում է։ Այն
դարձել է ժամանակակից կյանքի անբաժան մասը՝ փոխարինելով
ժամացույցին, հեռուստացույցին, գրքերին, երբեմն նույնիսկ կենդանի
շփմանը։ Սակայն որքան մեծանում է դրա դերը առօրյայում, այնքան հաճախ
են բարձրաձայնվում դրա բացասական ազդեցության մասին մտահոգությունները։

Երիտասարդների շրջանում անցկացրած մեր հարցումները ցույց են տալիս, որ
խնդրի մասին տեղեկացվածությունը բավականին բարձր է։ Հարցվածների մեծ
մասն ընդունում է, որ հաճախ հեռախոսից օգտվում է ավելի երկար, քան
նախատեսել էր։ Շատերը նշում են, որ երբեմն ժամեր են անցկացնում
սոցիալական ցանցերում՝ առանց նկատելու, թե ինչպես է անցնում
ժամանակը։

«Լինում է՝ ընդամենը մի քանի րոպեով եմ բացում հեռախոսը, բայց հետո
հասկանում եմ, որ արդեն մեկ ժամ է անցել։ Վերջում զգում եմ, որ հոգնել եմ,
բայց իրականում ոչ մի կարևոր բան չեմ արել»,– պատմում է հարցված
ուսանողներից մեկը։

Մյուս երիտասարդներն էլ նշում են, որ փորձում են սահմանափակել
սմարթֆոնից օգտվելու ժամանակը։ Ոմանք անջատում են ծանուցումները,
մյուսները հատուկ հավելվածների միջոցով հետևում են էկրանի առջև
անցկացրած ժամերին։ Նրանց կարծիքով՝ չափից ավելի օգտագործումը ոչ
միայն ժամանակ է խլում, այլև ազդում է տրամադրության վրա։

Հոգեբան Անժելա Գաբրիելյանի խոսքով՝ սմարթֆոնների չվերահսկվող
օգտագործումը կարող է աստիճանաբար վերածվել հոգեբանական
կախվածության։ «Մարդու ուղեղը սովորում է անընդհատ նոր տեղեկատվություն ստանալ։
Ամեն հաղորդագրություն, հավանում կամ տեսանյութ ստեղծում է սպասման և
արագ բավարարում ստանալու զգացողություն։ Երբ այդ գործընթացը
կրկնվում է ամեն օր և երկար ժամանակ, մարդը դժվարանում է կտրվել
էկրանից, իսկ դրա բացակայությունը կարող է առաջացնել անհանգստություն
և նյարդային լարվածություն»,– նշում է մասնագետը։

Հոգեբանի խոսքով՝ հատկապես սոցիալական ցանցերն են նպաստում
մշտական համեմատություններին։ Մարդիկ հաճախ տեսնում են ուրիշների
հաջողությունները, ճամփորդությունները, ձեռքբերումները և սկսում համեմատել սեփական կյանքը դրանց հետ։ Արդյունքում կարող են առաջանալ
դժգոհություն, ինքնագնահատականի անկում և սթրեսային վիճակներ։

Մասնագետը նաև ընդգծում է, որ երկար ժամանակ էկրանի առաջ
անցկացնելու հետևանքով նվազում է ուշադրության կենտրոնացման
կարողությունը։ Եթե մարդը սովորում է միաժամանակ դիտել տեսանյութեր,
պատասխանել հաղորդագրություններին և հետևել տարբեր հարթակների,
ապա ժամանակի ընթացքում ավելի դժվար է դառնում կենտրոնանալ մեկ
գործողության վրա։

«Հաճախ նկատվում է նաև դյուրագրգռության աճ։ Երբ մարդը երկար
ժամանակ գտնվում է տեղեկատվական ծանրաբեռնվածության
պայմաններում, նա կարող է ավելի կտրուկ արձագանքել շրջապատին,
դառնալ անհամբեր կամ ագրեսիվ։ Սա հատկապես նկատելի է դեռահասների
շրջանում»,– հավելում է հոգեբանը։

Խնդրի մասին մտահոգված են նաև մեծահասակները։ Մեր հարցումների
մասնակից ծնողներից շատերը նշում են, որ երեխաների ազատ ժամանակի
մեծ մասը անցնում է հեռախոսի էկրանի առաջ։ Նրանց խոսքով՝ ավելի ու
ավելի դժվար է երեխաներին ներգրավել բացօթյա խաղերի, սպորտի կամ
ընթերցանության մեջ։

«Երբեմն երեխային կանչում ես խոսելու, բայց նա նույնիսկ չի լսում,
որովհետև ամբողջ ուշադրությունը հեռախոսի մեջ է։ Փորձում ենք
սահմանափակումներ մտցնել, բայց դա միշտ չէ, որ հեշտ է»,– պատմում է
ծնողներից մեկը։

Մեծահասակների մտահոգությունները միայն հոգեբանական ազդեցությամբ
չեն սահմանափակվում։ Շատերը նշում են, որ սմարթֆոնների երկարատև
օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ նաև առողջության վրա։
Ամենահաճախ հիշատակվող խնդիրներից են տեսողության վատթարացումը,
գլխացավերը, քնի խանգարումները, նստակյաց կենսակերպը և ֆիզիկական
ակտիվության նվազումը։

Մասնագետները նշում են, որ հատկապես քնելուց առաջ հեռախոսի
օգտագործումը կարող է խանգարել լիարժեք հանգստին։ Էկրանից
արտանետվող լույսը դժվարացնում է քուն մտնելը, իսկ ուշ ժամերին
սոցիալական ցանցերում կամ տեսանյութերի դիտմամբ զբաղվելը հաճախ
կրճատում է քնի տևողությունը։

Չնայած բոլոր մտահոգություններին՝ հարցվածների մեծ մասը չի կարծում, թե
հնարավոր է ամբողջությամբ հրաժարվել սմարթֆոններից։ Փոխարենը նրանք կարևորում են հավասարակշռված օգտագործումը և թվային սովորությունների վերահսկումը։
Այսօր սմարթֆոնը շարունակում է մնալ ժամանակակից մարդու կարևորագույն
գործիքներից մեկը։ Սակայն մասնագետները հիշեցնում են՝ որքան էլ այն
հեշտացնի առօրյան, չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել մի
շարք հոգեբանական և առողջական խնդիրների։ Այդ պատճառով թվային
աշխարհի և իրական կյանքի միջև հավասարակշռություն պահպանելը
դառնում է ոչ թե ընտրություն, այլ անհրաժեշտություն։

Top-news.am