Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արդյունքները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 537 է, որից քվեարկությանը մասնակցել է 410-ը։ Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 22։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
«Ռեֆորմիստների կուսակցություն» - 0
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն» - 5
«Ուժեղ Հայաստան» դաշինք – 13
«Հայաստանի Շնորհապետական կուսակցություն» – 5
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – 3
«Միասնության թևեր» կուսակցություն – 13
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 5
«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – 0
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն» – 0
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն – 0
«Հանրապետություն» կուսակցություն – 4
«Քրիստոնեաժողովրդավարական կուսակցություն» – 0
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 1
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն – 1
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 330
«Հայաստան» դաշինք – 8
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանության դաշինք» կուսակցություն – 0
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 1։
Ձայների բաշխման տվյալները ներկայացնելուց հետո ԿԸՀ-ն վավերացրեց էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները։
Հիշեցնենք, որ համապետական ընտրություններին էլեկտրոնային քվեարկությամբ մասնակցելու իրավունք ունեն օտար երկրներում Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն ու նրանց ընտանիքի անդամները։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1252293


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին