Ամերիկուհին ամանորյա տոներից հետո խանութին է վերադարձրել տոնածառը և գումար պահանջել
Ամանորյա տոներից հետո մարդիկ սկսում են հավաքել տոնածառերը և բնակարանի զարդարանքները: Այսպես, հունվարի 4-ին ԱՄՆ-ի բնակչուհին խանութին է վերադարձրել իր տոնածառը և փոխհատուցում պահանջել՝ պատճառաբանելով, թե այն «մահացած է»:
Ինչպես նշում է Bored Panda-ն, միջադեպի ականատեսներից մեկը կիսվել է այդ պահին արված լուսանկարով և պատմել, թե ինչ է տեղի ունեցել խանութում:
«Հերթում կանգնած ամբողջովին անհոգ այս կինը վերադարձրեց տոնածառը, քանի որ այն, նրա խոսքով, մահացած է: Մոտ 30 րոպե առաջ ինքս տեսա՝ ինչ է տեղի ունեցել: Եթե չտեսնեի, չէի հավատա, որ որևէ մեկն այդքան ցածր բարոյական արժեքներ կամ խղճի բացակայություն ունի: Սա տխրեցնում է ինձ», - գրել է ականատեսը:
Համացանցի բազմաթիվ օգտատերեր արձագանքել են տղամարդու գրառմանը՝ նշելով, որ այս քայլին դիմած կինն անխիղճ ու անամոթ է:

















































