Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Աշխարհ

Կոռուպցիայի մեջ կասկածվող սաուդյան արքայազնները տեղափոխվել են բանտ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոռուպցիայի մեջ կասկածվող արքայազներին, պաշտոնյաններին ու նախկին նախարարներին Ritz-Carlton հյուրանոցից տեղափոխել են Էր Ռիադի հարավում գտնվող Ալ Հաիր հատուկ վտանգավորության հանցագործների համար նախատեսված բանտ։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Լոնդոնի պանարաբական Al-Araby Al-Jadeed թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ բանտ են տեղափոխվել շուրջ 60 մարդ, որոնց թվում՝ սաուդյան արքայազն, միլիարդատեր ալ Վալիդ բեն Թալալը (գործող թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի զարմիկը), արքայազն Թուրքի բեն Աբդալահը (նախկին թագավոր Աբդալահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի (2005-2015 թթ․) որդին) եւ մի շարք այլ բարձրաստիճան դեմքեր, որոնք հրաժարվել են գնալ պետության հետ մինչդատական կարգավորման։ Սաուդյան գլխավոր դատախազությունում նշել են, որ նրանք, ովքեր չեն համաձայնի գործարքին, կկանգնեն դատարանի առաջ։

Դեռեւս պաշտոնական Էր Ռիադը չի հաստատել կամ մերժել դա։

Ալ Հաիր բանտը կառուցվել է 1983 թվականին եւ գտնվում է Էր Ռիադից 29 կմ հարավ։ Այնտեղ իրենց պատիժն են կրում, մասնավորապես, ահաբեկչության եւ ծայրահեղականության մեջ մեղադրվողները։ Այն համարվում է ամենահսկվող ուղղիչ հաստատությունը թագավորության հատուկ վտանգավորություն ներկայացնող հանցագործների համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքին համաձայնել են, մասնավորապես, նախկին թագավոր Աբդալահի որդիները՝ արքայազն Ֆայսալն ու Մաշալը, Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախկին նախարար եւ ազգային նավթային ընկերության Saudi Aramco-ի վարչության անդամ Իբրահիմ Աբդել Ազիզ ալ Ասաֆը, Ազգային գվարդիայի նախկին նախարար արքայազն Մութայիբ բեն Աբդալահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը։ Կասկածյալների ցուցակը առ այսօր պաշտոնապես չի հրապարակվել։

Նոյեմբերի սկզբին Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն, որը գլխավորում է թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը, ձերբակալել է թագավորական ընտանիքի տասնյակ անդամների, քաղաքացիական ծառայողների եւ գործարարների՝ մեղադրելով նրանց ֆինանսական եւ պաշտոնեական հանցագործությունների մեջ: Ընդհանուր առմամբ, հարցաքննվել են շուրջ 300 մարդ։ Թագաժառանգը The New York Times թերթին տված հարցազրույցում նշել է, որ մեղադրյալների 95 տոկոսը համաձայնել է գործարքին, որով իրենց ակտիվների մի մասը փոխանցել են իշխանություններին որպես փոխհատուցում վերջին տարիներին մոտ 100 մլրդ դոլարի հասած կորուստներին։