Չինական ծանոթությունների հավելվածներում աղջիկների փոխարեն տղամարդկանց հետ «խոսել» են ռոբոտները
Չինաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են ծանոթությունների համար նախատեսված մի քանի հավելված, քանի որ կանանց փոխարեն օգտատերերին ռոբոտներ են պատասխանել:
BBC News-ի տվյալների համաձայն՝ սիրեցյալներ փնտրելու համար նախատեսված կայքերը կապված են եղել 21 չինական ընկերությունների հետ: Գործողության արդյունքում ձերբակալվել է ավելի քան 600 մարդ:
Նշվում է, որ հետաքննությունը սկսվել է 2016 թվականին, երբ ոստիկանությունը հայտնաբերել է, որ ծանոթությունների կայքերի օգտատերերը սկսել են պոռնոգրաֆիա դիտելու համար հղումներ ստանալ, որոնք իրականում գոյություն չեն ունեցել:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ծառայությունների ղեկավարությունը բազմաթիվ կեղծ հաշիվներ է ստեղծել, որոնք ավտոմատ կերպով հաճոյախոսություններ պարունակող հաղորդագրություններ են ուղարկել զրուցակիցներին և ստիպել նրանց նոր օգտատերել բերել:
«Նրանք նվերներ են խնդրել ու հաղորդագրություններ ուղարկել՝ ստիպելով տղամարդկանց գումարներ ծախսել իրենց վրա՝ այս կերպ դիմելով եկամուտ ստանալու ապօրինի միջոցների», - ասվում է ոստիկանության զեկույցում:
Զեկույցում նաև նշվում է, որ «կեղծ» աղջիկները միլիարդավոր յուաններ (մոտ 154 միլիոն դոլար) են վաստակել կայքի ղեկավարության համար:

















































