ԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողությունները
Մայիսի 19-ին ԱՄՆ Սենատը քվեարկել է մի բանաձևի քննարկման օգտին, որը պահանջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից կամ դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողությունները, կամ ստանալ Կոնգրեսի պաշտոնական թույլտվությունը ուժի կիրառման համար: CNN-ը հաղորդում է, որ եթե այն ընդունվի, Թրամփը պարտավոր կլինի ստանալ Կոնգրեսի հավանությունը Իրանում ապագա ցանկացած ռազմական գործողության համար։
Բանաձևն առաջ մղելու նախորդ 7 փորձերը ձախողվել են
Ընթացակարգային քվեարկության ժամանակ 50 սենատոր կողմ է արտահայտվել բանաձևի հետագա քննարկմանը Կոնգրեսի վերին պալատում, 47-ը դեմ է քվեարկել: CNN-ի տվյալներով՝ հանրապետական 3 սենատորներ բացակայել են քվեարկությունից՝ նախընտրական պարտավորությունների պատճառով, ինչը քիչ հավանական է դարձնում, որ Սենատը կհաստատի բանաձևը։
Այս տարվա սկզբին հանրապետականներն արգելափակել են այս բանաձևը Սենատում առաջ մղելու նախորդ 7 փորձերը: Փաստաթուղթն առաջին անգամ քվեարկության է դրվել մարտին՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների սկսվելուց հետո: Բանաձևը նաև 3 անգամ արգելափակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետականների կողմից։
Դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը, որը նախաձեռնել էր ընթացակարգային քվեարկությունը, հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ապրիլի սկզբից ուժի մեջ մտած հրադադարը Թրամփին հնարավորություն է տալիս ներկայացնել իր դիրքորոշումը Կոնգրեսին: Մինչդեռ, ըստ նրա, «նախագահը ստանում է խաղաղության և դիվանագիտական առաջարկներ, որոնք դեն է նետում՝ առանց դրանք մեզ հետ քննարկելու», — Քեյնի խոսքերը մեջբերել է Reuters-ը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար