Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են 11 արքայազներ
Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են 11 արքայազներ, ովքեր դժգոհել են իշխանությունների այն որոշմից, ըստ որի, դադարեցվում է պետական բյուջեից թագավորական ընտանիքի ծախսերի մի մասի ֆինանսավորումը: Խոսքը, մասնավորապես, էլեկտրաէներգիայի, ջրի և այլ կոմունալ ծառայությունների դիմաց կատարվող պետական վճարումների մասին է:
«Ռոյթերզը», վկայակոչելով արաբական կայքերը, հաղորդում է, որ դժգոհ արքայազները հավաքվել են Էր-Ռիյադում գտնվող թագավորական պալատում՝ ներկայացնելու իրենց պահանջները: Նրանք հրաժարվել են ցրվել ու հեռանալ, ինչից հետո ձերբակալվել են և ուղարկվել բանտ: Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկությունները:
Սաուդյան արքայազների ձերբակալությունները հաջորդում են անցած նոյեմբերին այդ երկրում տեղի ունեցած զանգվածային ձերբակալություններին ու կալանավորումներին․ այդ օրերին մոտ 200 մարդ, այդ թվում իշխող ընտանիքի 11 անդամներ էին կալանավորվել՝ թագավորի զարմիկը, երկրի ազգային գվարդիայի նախարար-արքայազնը, ինչպես նաև 4 այլ նախարարներ և կառավարության 34 բարձրաստիճան պաշտոնյաներ:
Երկրի 81-ամյա թագավորը (նաև նրա կողմից ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը) ձերբակալվածներին մեղադրում էր պետական միջոցները մսխելու մեջ: Խոսքը մոտ 100 միլիարդ ամերիկյան դոլարի հասնող գումարի մասին է: Ձերբակալվածների մեծ մասը, ովքեր համաձայնել էին վերադարձնել յուրացրած միջոցները, ազատ էին արձակվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ