Թիլերսոնը «ծրագրում է» պահպանել պետքարտուղարի պաշտոնը
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վստահեցրել է, թե ծրագրում է ընթացիկ տարում շարունակել ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի աշխատանքը: Այս մասին նա հայտարարել է ամերիկյան մամուլում շրջանառվող այն խոսակցությունների ֆոնին, համաձայն որոնց՝ վերջինս կարող է շուտով թողնել պաշտոնը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված հարաբերությունների պատճառով:
Ամերիկյան CNN հեռուստաընկերության հետ զրույցում Թիլերսոնն ասել է, թե իր կարծիքով՝ Թրամփի վարչակազմը 2017 թվականին եղել է «շատ հաջողակ», և որ վարչակազմն այնպիսի քաղաքականություն է վարում, որը, Թիլերսոնի ակնկալմամբ՝ «կհանգեցնի շատ-շատ հաջող 2018-ի»:
Իր սեփական պլանների մասին հարցին Թիլերսոնը պատասխանել է․ «Ես ծրագրում եմ մնալ [պաշտոնին] ամբողջ տարի»: Նրա խոսքով՝ Թրամփն իրեն «չի ակնարկել» այն մասին, թե իր աշխատանքն այդ պաշտոնում վտանգված է: Ըստ ամերիկյան մամուլի, Թիլերսոնի և Թրամփի հարաբերություններն անցյալ տարվա ընթացքում վատթարացել են, իսկ տարեվերջին լուրեր տարածվեցին, թե նախագահը պատրաստվում է փոխել պետքարտուղարին:


















































Թիլերսոն. Մենք դեռ հեռու ենք Փհենյանի հետ ուղիղ բանակցություններից
Թիլերսոնը Թուրքիա այցի ընթացքում մտադիր է Աֆրինի իրավիճակը քննարկել
Թիլերսոնը Մեքսիկայի իշխանություններին կոչ է անում աչալուրջ լինել ընտրությունների ժամանակ
Թիլերսոնը մտադիր է Կուբայում դիվանագետների վրա «հարձակումների» կապակցությամբ նոր հետաքննություն անցկացնել
Բորիս Ջոնսոնը եւ Ռեքս Թիլերսոնը քննարկել են Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Սիրիայի հարցերը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ