Նովոսիբիրսկում հրդեհի հետեւանքով տասը մարդ է զոհվել
Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի պահեստներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել է տասը մարդ: Այս մասին հայտնում է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը:
«Փլատակների տակ հայտնաբերվել է տասը մարդ դի»,- ասել է օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:
Նախնական տեղեկություններով զոհերն աշխատել են պահեստում:

















































