Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի Կարմիր հրապարակի մերձակայքում
Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի Նիկոլսկայա փողոցում՝ Կարմիր հրապարակից ոչ հեռու։ Ոստիկանության փոխանցմամբ, երկու մարդ վիրավորվել է, իրավապահները որոնում են կասկածյալին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մոսկվայի ժամանակով ժամը 22:32-ին (Երեւանի ժամանակով 23-32-խմբ.) ահազանգ է ստացվել Նիկոլսկայա փողոցում միջադեպի վերաբերյալ։ Նախնական տվյալներով, քաղաքացիների միջեւ բախում է եղել, որի ընթացքում անհայտ անձը չպարզված հրազենից կրակ է բացել եւ վիրավորել երկու անձանց, ապա փախուստի է դիմել դեպքի վայրից»,- պատմել է հերթապահ սպան։
Դեպքի վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։
Նշվում է, որ այդ հասցեում գինետուն կա, եւ չի բացառվում, որ դեպքը տեղիէ ունեցել ալկոհոլի ազդեցության տակ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ