Լապշինը 2018 թվականը հայտարարում է Ադրբեջանին պատժելու տարի
Արցախ այցելելու համար Ադրբեջանում բանտարկված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը գալիք 2018 թվականը հայտարարել է Ադրբեջանին պատժելու տարի: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ակնարկելով նաև, որ Ադրբեջանի կողմից իր դեմ անարդար կերպով դատական գործ հարուցելու ու դատապարտելու գործով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Հայ ընկերներս հրեական անեկդոտը ժամանակակից տեսքի են բերել. «Լապշինը սիրում էր Ադրբեջանը և նրա ու իշխանությունների միջև միակ տարաձայնությունը գյուղատնտեսության հարցում էր: Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը: Բանն այն է, որ նրանք ցանկանում էին, որ Լապշինը պառկի իրենց հողում, իսկ Լապշինը ցանկանում էր, որ հենց նրանք այդտեղ պառկեն»: Սակայն ես իմ հայ ընկերներին ուղղեցի՝ ասելով, որ ինձ համար բավական կլինի Ստրասբուրգի դատարանի միջոցով գումար ստանալ Ադրբեջանից, իսկ հողը նրանք իրենք իրենց արդեն դրել են:
2018 թվականը հռչակում եմ Ադրբեջանին պատժելու տարի»,- նշել է Լապշինը:
Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:
Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:
2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ