Սոբչակն արդեն պաշտոնապես Ռուսաստանի նախագահի թեկնածու է
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին ընտրական հիմնադրամի ձեւավորման համար հատուկ հաշվեհամար բացել՝ այդպիսով իսկ կանաչ ույս տալով նրա մասնակցությանը պաշտոնական նախընտրական քարոզարշավին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաշվեհամարի բացումից հետո նա կարող է իր օգտին ընտրողների ստորագրահավաք սկսել: Բացի այդ, ԿԸՀ-ն գրանցել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության երեք լիազոր ներկայացուցչի, ինչպես նաեւ Սոբչակի ֆինանսական հարցերով լիազորված անձին:
Նշենք, որ Սոբչակը ընտրություններին մասնակցում է նախկին էկոնոմիկայի նախարար Անդրեյ Նեչաեւի «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից: Դեկտեմբերի 26-ին հեռուստահաղորդավարուհին փաստաթղթեր էր ներկայացրել ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում հերթական նախագահական ընտրությունները կկայանան մարտի 18-ին, իսկ նախընտրական քարոզարշավը սկսվել է դեկտեմբերի 18-ին:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)