Ռուսաստանը չի ընդունի Կիպրոսի հարցի կարգավորման համար դրսից պարտադրված տարբերակները. Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս Կիպրոսի հարցով միջազգային համաժողովում ՄԱԿ ԱԽ բոլոր մշտական անդամների մասնակցության օգտին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է կիպրոսյան Simerini պարբերականի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 24-ին:
Նրա խոսքով՝ Մոսկվան կղզու իրավիճակի կարգավորման գործընթացում ՄԱԿ-ին կենտրոնական տեղ է հատկացնում, քանի որ բանակցային ամբողջ գործընթացն իրականացվում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիման վրա:
Լավրովը հիշեցրել է, որ այս գաղափարին աջակցել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: «Հույս ունենք, որ դա կնպաստի նոր, ժամանակակից իրողություններին եւ Կիպրոսի շահերին համապատասխանող նրա անվտանգության երաշխիքների համակարգի ձեւավորմանը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Ռուսաստանն անընդունելի է համարում կիպրոսյան հարցի կարգավորման համար դրսից տարբերակների պարտադրման փորձերը: Նրա խոսքով՝ որպես անկախ եւ միասնական պետություն Կիպրոսի վերականգնման ճանապարհը Կիպրոսի հարցի համընդգրկուն, արդարացի եւ կենսունակ լուծումն է:
Կիպրոսը ազգային պատկանելության հիմքով բաժանվել է 1974 թվականին Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո: Ռազմական գործողությունների հետեւանքով թուրքական վերահսկողության ներքո է հայտնվել տարածքի գեթե 37 տոկոսը, որտեղ 1983 թվականին ստեղծվել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը:
Կիպրոսյան հարցի կարգավորման միջազգային համաժողովին, որն անցկացվում է ՄԱԿ հովանու ներքո, մասնակցում են կղզու թուրք եւ հույն համայնքների առաջնորդները, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Եվրամիությունը՝ որպես դիտորդ:


















































Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առջև
Ռուսաստանը ԱՄՆ-ին նոտա է ուղարկել, սակայն պատասխան չի եղել․ Լավրով
Լավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունից
Լավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներից
ՌԴ դիրքերը համաշխարհային միջուկային էներգետիկայի շուկայում մարտահրավեր են ամերիկացիների համար. Լավրով