Պուտինը հոկեյ է խաղացել Կարմիր հրապարակում (Տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Կրեմլի պատերի մոտ տեղի ունեցած գիշերային հոկեյի լիգայի ընկերական հանդիպմանը: Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի պաշոտնական կայքը։
«Երեկ ուշ երեկոյան Վլադիմիր Պուտինը մասնակցել է Գիշերային հոկեյի լիգայի ընկերական հանդիպմանը, որը տեղի է ունեցել Կարմիր հրապարակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

















































