Կատալոնիայի անջատականները որոշ հաջողության հասան տեղական ընտրություններում
Կատալոնիայի անջատականները պատրաստվում են վերականգնել իշխանությունը երկրամասում: Երեկ կայացած տեղական ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ անջատական կուսակցությունները խորհրդարանում մեծամասնություն կունենան:
«Իսպանական պետությունը պարտվեց», - հեռուստատեսային ելույթում հայտարարել է Կատալոնիայի պաշտոնանկ արված առաջնորդ Կարլես Պուջդեմոնը: «Կամ [Իսպանիայի վարչապետ] Ռախոյը փոխում է իր միջոցները, կամ մենք փոխում ենք երկիրը», - ասել է Պուջդեմոնը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, ով արտահերթ ընտրություններ նախաձեռնեց կատալոնական նախորդ անջատական կառավարությունը ցրելուց հետո, հուսով էր, որ, իր խոսքով, Կատալոնիայի «լուռ մեծամասնությունը» վստահորեն կմերժի անջատականությունն իր քվեարկությամբ:
Քվեարկության արդյունքները անակնկալ են, քանի որ հարցումների արդյունքները ևս վկայում էին, որ Կատալոնիայում մոտավորապես հավասար վարկանիշ ունեն թե՛ անկախության աջակիցները և թե՛ նրանք, ովքեր համոզված են, որ երկրամասը պետք է մնա միասնական Իսպանիայի կազմում:


















































Պուչդեմոնին Իսպանիայում կամ կդատեն կամ չեն դատի
Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց․ նոր վարչապետը կլինի սոցիալիստ Պեդրո Սանչեսը
Գերմանիայի դատարանը երկարաձգել է Կառլես Պուչդեմոնի կալանքը
Գերմանական դատարանը այսօր կսկսի քննել Կարլես Պուչդեմոնի`Իսպանիա արտահանձնման հարցը
Կատալոնիայի խորհրդարանը բողոքարկել է Մադրիդի՝ տարածաշրջանային ճգնաժամի հաղթահարման միջոցառումները
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ