Խոսեպ Գվարդիոլան՝ Իսպանիայի իրավապահների «սեւ ցուցակում»
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնվել է Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի կազմած անջատողականների ցուցակում, հաղորդում է AS-ը: Ցուցակում ընդգրկված են Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացմանը նպաստած քաղաքացիները:
Գվարդիոլան նախկինում բազմիցս հանդես է եկել Իսպանիայից Կատալոնիայի անջատման օգտին: Իրավապահների կարծիքով, կատալոնացի մարզիչը տարածել է անջատողական տրամադրություններ: Վերջին շրջանում Գվարդիոլան հագուստի վրա կրում է դեղին ժապավեն՝ աջակցություն արտահայտելով Կատալոնիայի քաղբանտարկյալներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին անցկացված Կատալոնիայի անկախության հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը քվեարկել էին Իսպանիայից անջատվելու օգտին: Պաշտոնական Մադրիդը հանրաքվեն համարել էր հակասահմանադրական՝ չընդունելով արդյունքները:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...