Ինչով կպատասխանի ՌԴ-ն ԱՄՆ-ին Քադիրովին պատժելու համար
Կրեմլը խոստացել է Քադիրովի եւ չորս ռուսաստանցիների դեմ ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցներին պատասխանել փոխադարձության սկզբունքով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այս պատժամիջոցները համարում ենք անօրինական, ոչ բարեկամական, մենք դրանց հետ համաձայն չենք»,-լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հարցին, արդյոք դրանց կհետեւի Ռուսաստանի պատասխանը, խոսնակը վստահեցրել է. «Մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ փոխադարձության սկզբունքը, իհարկե, կաշխատի»: Պարզաբանման խնդրանքին, թե ով է ԱՄՆ քաղաքացիներից «հավասար» Քադիրովին, Պեսկովն ասել է․ «Նրանք այդպիսի մարդիկ քիչ ունենեն»

















































