ՀՀ ՊՆ-ն բանակցություններ է վարում ավելի քան 30 ընկերության հետ
Մամուլում անանուն նամակի հիման վրա հրապարակվել է հոդված՝ ռազմարդյունաբերական ընկերությունների հետ նոր եռամյա պայմանագրերի ծրագրի վերաբերյալ, որում ներկայացված են մի շարք սխալ ենթադրություններ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Տեղեկացնում ենք, որ ռազմարդյունաբերական ընկերությունների նոր եռամյա պայմանագրերի ծրագիրը բազմափուլ քննարկումներ է անցնում։
Այս տարվա հունվար-փետրվար ամիսների ընթացքում գերատեսչություններում մի շարք հանդիպումներ և խորհրդակցություններ են տեղի ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ եռամյա ծրագրի նախագծի վերաբերյալ, որոնք ուղղված են ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանն ու տեղական արտադրության խթանմանը։ Վերջին՝ առավել լայն ընդգրկմամբ քննարկումը տեղի է ունեցել փետրվարի 27-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում։
Ինչ վերաբերում է այս գործընթացի ժամկետներին, հայտնում ենք, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կառավարությունը կընդունի համապատասխան որոշում, որի հիման վրա կկնքվեն գնման պայմանագրերը։ Ըստ այդմ՝ բոլոր գործընթացները մինչև հունիսի սկիզբ ավարտված կլինեն։
Սա 2023-2025 թթ. ծրագրի շարունակությունն է, որի շրջանակում ՀՀ կառավարությունն ավելի քան 171 միլիարդ դրամի պայմանագիր է կնքել մոտ 28 ոլորտային ընկերությունների հետ՝ որպես ազգային ռազմարդյունաբերական համալիրի զարգացման կարևոր քայլ։ Նոր ծրագիրն արդեն նախանշված է 2026-2028 թվականների համար ավելի քան 150 մլրդ դրամ բյուջեով, և պաշտպանության նախարարությունն այս պահին նախաձեռնության շուրջ բանակցություններ է վարում ավելի քան 30 ընկերությունների հետ։
Նախորդ եռամյա ծրագրի քննարկումները, հիշեցնենք, տևել են մոտ 6 ամսից մինչև մեկ տարի»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...