Ֆրանսիայի բացառիկությունն՝ ըստ Մակրոնի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է իր երկրի բացառիկությունն ու խոսել Եվրոպայում Ֆրանսիայի ունեցած դերակատարման մասին, հայտնում է Blommberg-ը:
«Ֆրանսիայի այսօրվա դերակատարումը որոշել են իրենք՝ ֆրանսիացիները: Ընտրել 39-ամյա նախագահի, որն անկուսակցական է, որին ոչ ոք չէր ճանաչում և որը հայտնվել էր հայտնի չէ որտեղից. սա ընտրություն էր, որը չէր արել ոչ մի երկիր»,-ասել է Մակրոնը:
Աղբյուրն ընդգծում է, որ ղեկավարն այս հայտարարությունն արել է 40-ամյակից մի քանի օր առաջ:
«Ֆրանսիան Ֆրանսիա է մնում միայն այն ժամանակ, երբ իրոք իր մեջ կրում է եվրոպական տեսլականն ու այս աշխարհն առաջ տանելու վճռականությունը»,-ասել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակրոնը մտադիր է հոբելյանը ժամանակից շուտ նշել՝ փակ դռների հետևում:

















































