ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ Մունիր Սաթուրին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը, Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներ Միրիամ Լեքսմանն ու Դան Բառնան հանդես են եկել համատեղ հայատարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանում պահվող հայ գերիիների գործերով փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանի կայացրած վճիռը՝ զգուշացնելով, որ դա կարող է վնասել Հարավային Կովկասում ձևավորվող փխրուն, բայց դրական խաղաղության մթնոլորտին։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, պատգամավորները խորը ափսոսանքով են արձանագրել Բաքվի դատարանում կայացված վճիռները՝ ընդգծելով, որ դրանք ներառում են նաև ցմահ ազատազրկման հինգ դատավճիռ։
Համատեղ հայտարարությունը շեշտում է, որ դատական այս զարգացումները տեղի են ունենում զգայուն փուլում, երբ անցած տարվա ընթացքում Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում նկատվել են խաղաղության և վստահության որոշակի ազդակներ։ Պատգամավորները հիշեցնում են, որ 2025 թ. օգոստոսի 8-ին կողմերը Վաշինգտոնում հայտարարեցին առաջընթացի մասին և նախաստորագրեցին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը։
Նրանք նաև հիշատակում են 2026 թ. հունվարին չորս հայերի ազատ արձակումը, որոնք Ադրբեջանում գերեվարության մեջ էին՝ 2020 և 2023 թվականներից ի վեր, ինչպես նաև ընդգծում են գործնական համագործակցության որոշ քայլեր՝ այդ թվում՝ բեռնափոխադրումների տարանցումը Ադրբեջանի տարածքից դեպի Հայաստան:
Հայտարարության հեղինակներն ուշադրություն են հրավիրում նաև միջազգային խորհրդանշական հանգամանքի վրա՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացան 2026 թ. Զայեդի մարդկային եղբայրության մրցանակին՝ խաղաղությունը խթանելու ուղղությամբ հետևողական ջանքերի համար։
Այս համատեքստում եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին հենվել ներկայիս դրական շարժի վրա և ազատ արձակել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բոլոր հայ գերիներին՝ դա որակելով որպես նշանակալի բարի կամքի դրսևորում ու ևս մեկ կարևոր քայլ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...