Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Թոփ-լուրեր

Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) ամփոփեց 2025 թվականի կատարված աշխատանքները։ Անցած տարվա ընթացքում Հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ՝ հեղինակային իրավունքների, սարսափ ու ակնհայտ բռնություն, հայհոյանք ու գռեհկաբանություն պարունակող բովանդակության հեռարձակման, հանրօգուտ հաղորդումների առնվազն 20% չպահպանման և այլ պատճառներով։ Ըստ Հանձնաժողովի վիճակագրության՝ վերջին տարիներին հարուցված վարույթների թիվն աճել է՝ օրինակ  2011-2018 թվականների ընթացքում նախաձեռնվել է ընդամենը 15 վարույթ։  

«Նախկինում ոչ իրավական մեթոդներով լուծվող խնդիրներն այժմ դատարանի միջոցով են կարգավորվում, ինչը նպաստում է իրավական մշակույթի ձևավորմանը։ ՀՌՀ-ի դեմ դատական հայցերի թիվը ևս աճել է։ Միայն անցյալ տարի մենք մասնակցել ենք 14 դատական գործընթացում, էլի պիտի համեմատություն բերեմ, որ 2011-2018 թվականներին Հանձնաժողովի դեմ եղել է ընդամենը 3 դատական հայց։ Սակայն, կան նաև  օրենսդրական բացեր»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Որպես օրինակ Հակոբյանը բերեց «Ռադիո Տոսպայի» դեպքը, երբ հանձնաժողովը կասեցրել էր «Սպուտնիկի» հեռարձակումը՝ Տիգրան Քյոսայանի հնչեցրած հայտարարությունների համար։ Ռադիոընկերությունն էլ  բողոքարկել էր որոշումը և  առաջին ատյանի դատարանում հաղթել։  Հակոբյանի կարծիքով խնդիրն այն է, որ գործող օրենսդրության մեջ դեռ հստակ սահմանված չեն ատելության խոսքի, ներքին գործերի մեր միջամտության և այլն երևույթների իրավական սահմանումները, ինչը դժվարեցնում է իրենց աշխատանքը և նման դեպքերի պատճառ դառնում։

Օրենսդրական բացի պատճառով անցած տարի քիչ չեն եղել նաև հեղինակային իրավունքի խախտման դեպքերը՝ հատկապես ցանցային օպերատորների մոտ։ Կատարված 42 ստուգումներից 26-ի արդյունքում հայտնաբերվել են խախտումներ։ Գործող օրենքով անկախ խախտումների քանակից պատիժը նույնն է՝ 50,000 դրամ։ Խնդիրը լուծելու համար «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով, որը շուտով պետք է քննարկվի Ազգային ժողովում, առաջարկվում է, որ կախված խախտումների քանակից տուգանքի չափն էլ փոփոխվի։

Առաջարկվող օրենքի փոփոխությամբ այն կարգավորումները, որոնք գործում են հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների վերաբերյալ, պետք է տարածվեն նաև կաբելային ցանցերում գործող հեռուստաընկերությունների վրա։ Նախագիծն առաջարկում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմի, բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը արգելել նաև ցանցային օպերատորների եթերում։ 

«Մենք ընդամենը փորձում ենք հավասար պայմաններ ստեղծել հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների և համացանցի համար, որովհետև այսօր տարբերությունը գրեթե ոչ ոք չի զգում։ Որոշ կարգավորումներ լինելու են մեր Հանձնաժողովի կողմից ընդունված նորմատիվ կամ անձնական ակտերով: Մի մասը քրեական օրենսդրության կամ վարչական օրենսդրության մեջ արդեն կան, մի մասն էլ դեռ մշակված չէ։ Փորձում ենք առաջնորդվել միջազգային սահմանումներով։ Ատելության խոսքի սահմանում դեռևս չունենք, հուսով ենք, որ արդարադատության նախարարությունը դա կմշակի և կտրամադրի մեզ որպես գործիք մինչև այս օրենքը ուժի մեջ մտնելը»,- ասաց Հակոբյանը։

Նախագիծը նախատեսում է նաև կարգավորումներ, որոնք թույլ կտան հայաստանյան տեղեկատվական դաշտը պաշտպանել օտարերկրյա ինֆորմացիոն հոսքերից ու ազդեցություններից։ Օրինակ, եթե օտարերկյա հեռուստածրագրի եթերում հնչել են հայտարարություններ, կոչեր, որոնք որևէ կերպ միջամտում են Հայաստանի ներքին գործերին, ապա Հանձնաժողովը որոշ ժամանակով կարող է դադարեցնել այդ ծրագրի գործունեությունը։ Հակոբյանը նշեց, որ այս հատվածի վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են, քանի որ շատ դժվար է տարբերակել, թե օտարերկրյա հաղորդումների ժամանակ ո՞րն է կարծիքը, որը մեր երկրի  ներքին գործերին միջամտելու փորձը։ 

«Դեռ վեճեր կան այս հարցի վերաբերյալ։ Օրինակ` Արդարադատության նախարարությունը կամ ԱԺ մասնագետները հարցադրում են անում՝ ինչ բան է ներքին քաղաքական միջամտությունը: Ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածն օրենքից հանվի: Իսկ եթե չհանվի, պետք է բոլորս մտածենք այնպիսի ճիշտ մեկնաբանություն տանք, որպեսզի դա հետո տարընթերցում չպարունակի և չտա մեզ այն գործիքները, որով կարողանանք փակել մեզ դուր չեկած որևէ հեռուստաընկերություն: Սա դեռևս լուծված խնդիր չէ»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

«Տեսալսողական մեդիայի մասին»  օրենքի փոփոխության նախագիծը օրեր առաջ է արժանացել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը, այն առաջիկայում կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ 

media.am