Իսրայելի բանակի հետ բախումների հետեւանքով 263 պաղեստինցի վիրավորվել է
Գազայի հատվածում եւ Հորդանան գետի Արեւմտյան ափին ուրբաթ իսրայելական բանակի հետ բախումների հետեւանքով երկու պաղեստինցի զոհվել է, 263-ը՝ վիրավորվել, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են Պաղեստինի առողջապահության նախարարության եւ Կարմիր մահիկի ներկայացուցիչները:
«Պաղեստինի Կարմիր մահիկի աշխատակիցները Արեւմտյան ափին եւ Երուսաղեմում 263 պաղեստինցիներին արտակարգ օգնություն են տրամադրել, որոնցից 13-ը վիրավորվել են ռազմական, 47-ը՝ ռետինե փամփուշտներով, 177-ը վնասվել է արցունքաբեր գազից», - «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Պաղեստինի Կարմիր մահիկի մամուլի քարտուղար Էրաբ ալ Ֆուկահան:
Իսրայելի անվտանգության ուժերի հետ ցուցարարների բախումները տարբեր աստիճանի ինտենսիվությամբ շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ այնտեղ դեսպանությունը տեղափոխելու որոշման պատճառով:
Ուրբաթ առավոտյան վեց պաղեստինյան զոհերի եւ ավելի քան 1,9 հազար վիրավորների մասին է հաղորդվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ