Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Հայաստան

SMS-ը թույլ օղակ է. ինչո՞ւ են հազարավոր մարդկանց WhatsApp-ի հաշիվները կոտրել և ինչպես խուսափել դրանից

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում հազարավոր օգտատերեր բախվել են WhatsApp-ի և այլ մեսենջերների հաշիվների զանգվածային կոտրման խնդրին: Թեև միջադեպի մասշտաբների մասին պաշտոնապես քիչ է խոսվում, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ խնդիրը շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից, և վերաբերում է բոլոր հանրահայտ հարթակներին:

«Ես հիմա իրավունք չունեմ մանրամասներ բացահայտելու,— ընդգծել է Մարտիրոսյանը,— բայց կարող եմ ասել մեկ բան. տուժել են հազարավոր մարդիկ, և սա համակարգային խոցելիություն է, որի հարցը պետք է լուծենք բոլորս միասին»:

Ինչո՞ւ են մեսենջերները խոցելի

Օգտատերերի մեծ մասը համոզված է, որ եթե իրենք ոչ մեկին չեն հայտնում իրենց գաղտնաբառը, ապա հաշիվը պաշտպանված է: Սակայն մեսենջերների պարագայում տրամաբանությունն այլ է:

Ի տարբերություն Gmail-ի կամ Instagram-ի, որտեղ կա հիմնական գաղտնաբառ, WhatsApp-ը, Telegram-ը և Viber-ը որպես հաշվի «բանալի» օգտագործում են հեռախոսահամարը: Նոր սարքից մուտք գործելիս օգտատերը ստանում է SMS հաղորդագրություն՝ միանգամյա կոդով (OTP): Հենց սա էլ գլխավոր խնդիրն է:

Ֆիշինգ և SMS-ների գողություն

Ամենատարածված սցենարը ֆիշինգն է. օգտատիրոջը զանգահարում կամ գրում են՝ խնդրելով թելադրել կոդը, որն իբր եկել է քվեարկության, հաստատման կամ ակցիայի մասնակցության համար: «Մարդիկ չեն հասկանում, որ այդ կոդը հենց իրենց հաշվի բանալին է: Երբ այն հայտնում եք ինչ-որ մեկին, ձեր WhatsApp-ն արդեն հայտնվում է օտարի հեռախոսի մեջ»,— նշում է փորձագետը:

Կա նաև ավելի վտանգավոր տարբերակ, երբ օգտատերը ոչինչ չի թելադրում, բայց հաշիվը կորցնում է: Սա կապված է SMS ենթակառուցվածքի հնացած լինելու հետ: Հաղորդագրությունները կարելի է «որսալ» ճանապարհին: Մարտիրոսյանը հիշեցնում է, որ կոդերն ուղարկում են ոչ թե օպերատորները, այլ միջանկյալ մատակարար ընկերությունները: Եթե կոտրվում է նման մի ընկերություն, բոլոր SMS-ները կարող են հայտնվել չարագործների ձեռքում:

Ի՞նչ անել. մեկ պարզ, բայց վճռորոշ քայլ

Լուծումը գոյություն ունի և հասանելի է բոլորին. անհրաժեշտ է միացնել երկփուլանի հաստատումը (two-step verification) հենց մեսենջերի ներսում:

«Իմաստն այն է, որ միայն SMS կոդը դառնում է անբավարար: Դուք լրացուցիչ սահմանում եք գաղտնաբառ կամ PIN կոդ»,— պարզաբանում է Սամվել Մարտիրոսյանը:

  • WhatsApp-ում դա վեցանիշ թվային PIN կոդ է:
  • Telegram-ում դա լիարժեք գաղտնաբառ է:

Նույնիսկ եթե հաքերը ձեռք բերի ձեր SMS կոդը, նա չի կարողանա մուտք գործել հաշիվ առանց այդ լրացուցիչ գաղտնաբառի: Փորձագետը հորդորում է սա դիտարկել որպես հավաքական անվտանգության խնդիր. եթե բոլորը միացնեն այս ֆունկցիան, հաշիվների գողությունը պարզապես կդադարի լինել եկամտաբեր զբաղմունք չարագործների համար: