Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան
Հայաստան

Կաշառք և դատարանի որոշման անտեսում․ աղմկահարույց իրավական գործեր՝ Երևանում ղեկավար պաշտոն զբաղեցնողների հանդեպ

Կասեցվել են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի լիազորությունները՝ դատարանի վճռով ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու և գնումների գործընթացում ոչ իրավաչափ գործողություններ կատարելու մեղադրանքով։ Իրավական կառույցները սրան զուգահեռ հայտարարել են նաև Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի որոշ պաշտոնյաների չարաշահումների մասին։ Վերջինի դեպքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, պաշտոնյաները «աչք են փակել» ապօրինի շինությունների վրա՝ քաղաքացիներից պահանջելով խոշոր գումարներ։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում։ Հարությունյանի պաշտոնավարման դադարեցումը «Ռադիոլուր»-ին ի պատասխան հաստատեցին Երևանի քաղաքապետարանից՝ տեղեկացնելով, որ նրա հանդեպ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Վազգեն Հարությունյանը լրատվամիջոցների հետ զրույցում չի ընդունել մեղքը։

«Մեղադրանքին ծանոթացել եմ, դիրքորոշում եմ հայտնել, որ մեղադրանքի հետ համաձայն չեմ։ Մանրամասն ներկայացրել եմ փաստական բոլոր ապացույցները, որոնք ամբողջությամբ հերքում են մեղադրանքը»։

Դատական տեղեկատվական համակարգից ՝ Datalex-ից, տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության արդեն նախկին պետի նկատմամբ  քրեական գործի հիմքում պետգնման գործընթաց է։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել, մեջբերում, Երևանի քաղաքապետարանի 2023 թվականի փետրվարի 6-ին կնքած N ԵՔ-ԳՀԱՇՁԲ-23/10 գնման պայմանագրի շրջանակում աշխատանքի և ապրանքի 10 տարի ժամկետով բանկային երաշխիք պահանջելը․ մեջբերման ավարտը։

Ավելի պարզ․ Երևանի քաղաքապետարանն ու «Իմպեքս» ՍՊԸ-ն 2023 -ի փետրվարին կնքել են ճանապարհային նշանների տեղադրման  պայմանագիր։ Սակայն աշխատանքը դեռ չսկսած՝ քաղաքապետարանը միակողմանի լուծել է կնքված պայմանագիրը ու «Իմպեքս» ՍՊԸ-ն ավելացրել գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում՝ որպես պատճառ նշելով, որ տնտեսվարողը 10 տարվա բանկային երաշխիք չի ներկայացրել։ Այս պահանջն ու կասեցումը տնտեսվարողը վիճարկել է դատարանում։

Արդյունքում դատարանն անվավեր է ճանաչել  որոշումը՝ ընկերությանը վերադարձնելով գնումների գործընթացին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակ։

Այդ ընթացքում, չնայած դատարանի ուղիղ արգելքին՝ այն է՝ դատական գործընթացի ընթացքում ճանապարհային նշանների տեղադրման այլ մրցույց չհայտարարել, ոչ միայն դադարեցվել է  գործակցությունը «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ, այլև հայտարարվել է նոր մրցույթ՝ մեղմացված պայմաններով: Հատկանշական է, որ հայտարարված մրցույթի բնութագրերից հանվել է 10 տարվա բանկային երաշխիքի կետը, ինչը ընկերության մոտ կողմնակալության կասկածներ է առաջացրել: Հենց դատարանի որոշումը բացահայտ կերպով ենթադրաբար անտեսելն էլ դարձել է քրեական գործի հարուցման առիթը:

Աղմկահարույց գործեր կան նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում։ Պաշտոնական հաղորդագրությամբ՝ պաշտոնատար անձինք օգտագործել են  ծառայողական լիազորությունները։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին հաղորդագրության՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի որոշ պաշտոնյաներ կաշառք են ստացել քաղաքացիների ապօրինի գործողություններն անտեսելու համար, մեջբերում․

«Նախաքննությամբ պարզվել է, որ պաշտոնատար անձանցից մեկը, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում քաղաքացու կողմից առանց թույլտվության իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին, 2025 թվականի նոյեմբերին նրանից պահանջել է 200․000  դրամ կաշառք՝ մինչև 2,5 միլիոն դրամի չափով տուգանք առաջացնող իրավախախտումը չարձանագրելու համար»։

Նման մեկ այլ դեպքում  2025 թվականի հոկտեմբերին բնակչից կաշառք են պահանջել ու ստացել՝  ապօրինի շինարարությունն, այսպես ասած, չնկատելու և տուգանք չնշանակելու դիմաց։

Նախորդիվ Արաբկիր վարչական շրջանն էր աղմուկի կենտրոնում․ վարչական շրջանի ղեկավարը կալանավորվեց, իսկ հետո սեփական դիմումի համաձայն հեռացավ պաշտոնից։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում քննչական գործողությունների արդյունքում 8 անձի, այդ թվում՝ 3 պաշտոնյայի մեղադրանք առաջադրվեց։ Դատարանը կիրառեց տարբեր խափանման միջոցներ. երկու պաշտոնյա և երկու անձ կալանավորվեց, մեկ պաշտոնյա հայտնվեց տնային կալանքի տակ՝ 30 մլն դրամ գրավի դիմաց, երեքի նկատմամբ սահմանվեց բացակայելու արգելք։

Աղմկահարույց զարգացումներից նախորդ տարի զերծ չմնաց նաև քաղաքապետարանի կենտրոնական ապարատը․2025-ի փետրվարի 5-ին ձերբակալվել էին մի խումբ պաշտոնյաներ, որոնց թվում էր հասարակական կարգի պահպանության ծառայության արդեն նախկին պետ Արամ Գյուլզադյանը։ Վերջինիս մեղադրանք առաջադրվեց խոշոր չափի կաշառք ստանալու համար՝  պաշտոնեական դիրքն ու ազդեցությունը քաղաքացու օգտին օգտագործելու նպատակով։ Հաջորդիվ դատարանը որոշել էր Գյուլզադյանին ազատ արձակել կալանքից՝ որպես  խափանման նոր միջոց սահմանելով 5 միլիոն դրամ գրավն ու վարչական հսկողությունը։

«Ռադիոլուր»