Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Հայաստան

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 36 մլն ՀՀ դրամի վնասը

Քաղաքաշինության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանը վերականգնել է պետությանը պատճառած 36 միլիոն 580 հազար դրամ վնասը։ Iravaban.net-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։

Դեռևս 2020 թվականի օգոստոսից քննվող քրեական վարույթով նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ գույքերը օտարելու վերաբերյալ մի քանի դրվագներով վարույթ, ընկերությունը հանդիսացել է պետական ընկերություն, որի 83 և ավելի տոկոս բաժնեմասերը պատկանել են Հայաստանի Հանրապետությանը, և քաղաքաշինության նախարարությունը հանդիսացել է նշված ընկերության բաժնետոմսերը տնօրինելու իրավասություն ունեցող մարմինը։

2008 թվականին Ջերմուկ Ինթերնեյշնալ ընկերությունը ցանկություն է հայտնել ձեռք բերել քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնին պատկանող 3.5 հեկտար հողատարածքը, օգտվելով հանգամանքից քաղաքաշինության նախարարը սկսել է Կենտրոն-Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում գտնվող չորս անշարժ գույքերի ապօրինի ձեռքբերման գործընթացը։ Գույքերի շուկայական արժեքը 2008 թվականին կազմել է ավելի քան 56 միլիոն դրամ։ Անշարժ գույքերը գտնվել են Երևան քաղաքի Աղայան փողոցի յոթերորդ շենքի 97-րդ հասցեում, Լեոյի փողոցի իններորդ շենքի 35-րդ հասցեում, Ավետիսյան փողոցի առաջին շենքի 42-րդ հասցեում և մոլդովական 24/5 շենքի 46-րդ հասցեում։ Եվ քաղաքաշինության նախարար հանդիսացած անձը առանց համապատասխան հիմնավորումների ըստ էության նկուղային տարածքներ հանդիսացող այդ չորս անշարժ գույքերը, որոնցում տեղադրված են եղել երկրաշարժերի կայանները ֆիքսող սարքեր, ներառել է կառավարության որոշման մեջ առանց համապատասխան հիմնավորումների և նախագծում, ինչպես նաև հիմնավորումների մեջ, դրանց վերաբերյալ որևէ բան չի նշվել։ Առանձին հավելվածներով դրանք կցվել են կառավարության որոշման նախագծին։

Այդպիսով, կառավարությունը հաստատել է անշարժ գույքերը Ջերմուկ Ինթերնեյշնալ ընկերությանը օտարելու որոշման նախագիծը։ Այնուհետև այդ օտարումից գրեթե երեք ամիս անց հիշյալ անշարժ գույքերը Ջերմուկ Ինթերնեյշնալ ընկերությունը օտարել է արդեն նույն անձին փոխկապակցված անձանց, ընտանիքի անդամներին, մասնավորապես նրա երեխաներին և կնոջ եղբորը։

2025 թվականի օգոստոսին քաղաքաշինության նախկին նախարարի և նրա հետ փոխկապակցված չորս անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ջերմուկ Ինթերնեշնալ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացում կատարելու համար։ Իսկ պաշտոնատար անձի ընտանիքի անդամները և կնոջ եղբայրը մեղադրվել են փողերի լվացման համար։

Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և 50 միլիոն դրամի գրավը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Ըստ էության արարքը ավարտվել էր 2009 թվականին, որից, որից ելնելով, թեև հիշյալ անձանց մեղսագրվում էր առանձնապես ծանր բնույթի հանցագործություն, այնուամենայնիվ արարքի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած են եղել և հիշյալ անձինք չեն առարկել, որպեսզի իրենց նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդումը դադարեցվի ոչ արդարացնող,  վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով և ներկայացրել են հիշյալ հանգամանքը հավաստող դիմումներ։

Նշվածը հաշվի առնելով, որ առկա է եղել քրեական պատասխանատվությունից ազատելու օրենքով նախատեսված հանգամանք, վերջիններիս նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ապօրինի ճանապարհով ձեռք բերված Երևանի Աղայան փողոցի յոթերորդ շենքի անշարժ գույքը, որի շուկայական արժեքը 35 մլն 7 100000 դրամ է, դեռևս պատկանում է Վարդան Վարդանյանին, նա բացի վերադարձված գումարից պատրաստակամություն է հայտնել վերադարձնել նաև վերոհիշյալ գույքը նվիրատվության կամ ցանկացած այլ եղանակով։