Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու

ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը
Հայաստան

Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին

2021 թվականի հուլիսի 21-ին քաղաքացի Ջ.Խ.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Աննա Աշոտի Պողոսյանը խաբեությամբ տիրացել է իր բնակարանին։

Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2014 թվականին Աննա Պողոսյանը, նախնական համաձայնության գալով իր մոր հետ, նպատակադրվել է Ջ.Խ.-ից կատարել հափշտակություն: Մասնավորապես՝  Աննա Պողոսյանի մայրը, օգտագործելով իր և Ջ.Խ.-ի, ինչպես նաև Աննա Պողոսյանի և Ջ.Խ.-ի միջև ձևավորված միջանձնային հարաբերությունները, Ջ.Խ.-ին ներկայացրել է Աննա Պողոսյանի ֆինանսական խնդիրները՝ առաջարկելով 25.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց գրավադրել Ջ.Խ.-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Գյուլբեկյան փողոցում գտնվող բնակարանը: Աննա Պողոսյանի մայրը Ջ.Խ.-ին խոստացել է վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայում գտնվող բնակարանը և մարել Ջ.Խ.-ի պարտքը: Այնուհետև, Աննա Պողոսյանը Ջ.Խ.-ի հետ գնացել է նոտարական գրասենյակ, որտեղ 2014 թվականի հուլիսի 8-ին կնքել է փոխառության պայմանագիր՝ գույքի գրավադրմամբ՝ 25.000 ԱՄՆ դոլարի դիմաց: Գրավադրման արդյունքում Աննա Պողոսյանը ստացել է 25.000 ԱՄՆ դոլարը, իսկ հետո չի մարել նախապես խոստացված՝ փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունը՝ այդ կերպ Ջ.Խ.-ից հափշտակելով 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 10.175.000 դրամ:

Դատախազը 2026 թվականի հունվարի 12-ին Աննա Պողոսյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

2026 թվականի հունվարի 23-ին Աննա Պողոսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Նախաքննության ընթացքում` 2025 թվականի նոյեմբերի 27-ին, ստացվել է մեկ այլ քաղաքացու՝ Ս.Կ.-ի դիմումն այն մասին, որ շուրջ 5 տարի առաջ Աննա Պողոսյանին օգնելու նպատակով, առձեռն փոխանցել է 20.000 ԱՄՆ դոլար՝ բանավոր պայմանավորվածություն ունենալով, որ գումարը կվերադարձնի. առ այսօր գումարը չի վերադարձվել:

Հաղորդման հիման վրա՝ 2025 թվականի նոյեմբերի 28-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով  (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):

Հաշվի առնելով նույն անձի վերաբերյալ նույնանման եղանակով գրեթե նույն ժամանակահատվածում կատարված առերևույթ խարդախության կրկնվող դեպքի առկայությունը՝  Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի  գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: