Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու

ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը
Հայաստան

Այն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին, անկյունաքար է մեր պետության հարատևության համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով։ Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։

Մեր բանակն անցել է ձեւավորման բարդ ժամանակաշրջան, առերեսվել է մարտահրավերների ու բարդությունների, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխվում եւ որի պաշտպանունակությունն ավելանում է ամեն օր։

Վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում։

Առաջինը՝ կամավոր ատեստավորման ծրագիրն է, որը հնարավորություն տվեց զինծառայողների վարձատրությունն ընդհուպ կրկնապատկել` կախված զինծառայողի պրոֆեսիոնալ հմտություններից։ Այսօր մեր բանակի տասնյակ հազարավոր զինծառայողներ կամավոր ատեստավորման բերումով 30, 50, 100 եւ նույնիսկ ավելի տոկոսներով բարձր վարձատրություն են ստանում՝ կամավոր ատեստավորմանը նախորդած շրջանի համեմատ։

Մեր բանակում կան 700 հազար դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի բազմաթիվ զինծառայողներ։ Սպայական վարձատրությունները կարող են գերազանցել 1, 1․5, 2 միլիոն դրամը։ Սա կարեւոր սոցիալական երաշխիք է զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ հանրության համար, որը կարող է վստահություն ունենալ մեր զինծառայողների պրոֆեսիոնալ մակարդակի եւ այն շարունակաբար բարձրացնելու մոտիվացիոն համակարգի գոյության առումով։

Վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, այնպիսի որակի եւ պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։ Սրա համար ծախսվել են մեծ ֆինանսական միջոցներ, որովհետեւ ձեռք բերված տեխնիկան թանկարժեք է եւ քանակական։ Բայց նաեւ պետք է պատասխան հնչի մի շատ կարեւոր հարցի․ իսկ ինչու՞ այս նույնը չի արվել 2018, 2019, 2020, 2021, 2022 թվականներին։

Սպառազինություն եւ տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել՝ երկու հիմնական պատճառաբանությամբ․

1․ Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։

2․ Վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ-ին, որին ՀՀ-ի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար։

Իսկ ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։ Հրաժարվում էին նաեւ մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարի սպառազինություն եւ տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետությունն արդեն կատարել էր։

Սա գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի Հանրապետության համար եւ ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու, մեր ինքնիշխանությունը զրոյացնելու որոշում է կայացված։

Այս օրհասական վտանգը հաղթահարվեց երկու վճռական իրադարձության արդյունքում․ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ ֆորմատով ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, եւ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու։

Այս ռազմավարությունը մենք հետեւողականորեն շարունակելու ենք։ Հստակ արձանագրել ու արձանագրում ենք, որ ՀՀ բանակն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի պաշտպանությունից դուրս այլ խնդիր չունի եւ չի ունենալու՝ բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը։

Ինչ վերաբերում է ՀՀ օկուպացված տարածքներին, այդ հարցի լուծման բանաձեւը, որն արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, արդեն իրավական բարձրագույն ուժ ունի երկու երկրներում եւ խնդիրը կլուծվի սահմանազատման գործընթացում։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին մեր բանակում տեղի ունեցած բարեփոխումները կարող եմ երկար թվարկել։

Հատուկ հիշատակման է արժանի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որում ընդգրկված հազարավոր զորակոչիկները պայմանագրային զինծառայող դառնալու, կամավոր ատեստավորման բարձր վարձատրություն ստանալու եւ ծառայության ընթացքում իրենց տանն ապրելու հնարավորություն են ստացել։

Այսօր մենք 19 տարեկան բազմաթիվ զինծառայողներ ունենք, ովքեր 500, 600 հազար դրամ ամենամսյա վարձատրություն են ստանում։ Համոզված եմ՝ նրանցից շատերը հետագայում պայմանագրային զինծառայությունը շարունակելու, այդ թվում՝ սպայական կրթություն ստանալու եւ որպես սպա ծառայելու որոշում են կայացնելու։

Կրճատվել է պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը՝ 24 ամսից դառնալով 18 ամիս։ Սա էականորեն բարելավում է պարտադիր ժամկետային զինծառայության պայմանները։

Մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ են իրականացվում մեր սահմանների երկայնքով, որոնք նոր խոսք են բերել մեր պաշտպանական համակարգում։

Ուղերձի ժանրը հնարավորություն չի տալիս ավելի ծավալվելու, բայց այն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին՝ անկյունաքար է մեր պետության հարատեւության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության համար։

Բայց նաեւ ուզում եմ ընդգծել՝ մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետեւ պատերազմ չի լինելու։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատված, եւ խաղաղությունից ավելի հուսալի անվտանգության երաշխիք չկա։

Մենք ուժեղացնելու ենք անվտանգության այդ ամենահուսալի երաշխիքը։

Իսկ բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է, որովհետեւ բանակը պետության կարեւորագույն ինստիտուտներից է, եւ չափազանց կարեւոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ՝ ապագայի պայմանական սպառնալիքներին դիմակայելու համար, այն դեպքերում, երբ դիվանագիտությունն ի վիճակի չի լինի դա անել։

Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է եւ կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին չպիտի լինի երբեք։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։