Տատիկը պատահմամբ զարդարել է տոնածառը կանացի վարտիքներով
Իռլանդուհի Ալեքս Բիրմինհեմը թվիթերյան իր էջին պատմել է իր տատիկի տանը տեղի ունեցած նախատոնական զվարճալի դեպքի մասին: Այսպես, 74-ամյա կինը տոնական խաղալիքներ էր գնել և դրանցով զարդարել տոնածառը: Սակայն ավելի ուշադիր նայելիս պարզվել է, որ տատիկի գնածը ամենևին էլ տոնածառի խաղալիքներ չեն, փոխանցում է «Լենտա»-ն:
Թոռնուհին տատիկին բացատրել է, որ նա տոնածառի խաղալիքի տեսքով գնդաձեւ տուփի մեջ փաթեթավորված ներքնազգեստ է գնել: Տոնական տուփի մեջ գտնվող կանացի վարտիքները փայլուն թելերով էին, ինչն էլ եւ շփոթեցրել էր տարեց կնոջը:
«Իմ 74-ամյա տատիկը գնել էր ամանորյա այս գնդերը տան համար պարագաների խանութում: Երբ ես կախում էի դրանք տոնածառին, հասկացա, որ տատիկս, ինքն էլ գլխի չընկնելով, գնել է գնդաձև տուփի մեջ փաթեթավորված կանացի վարտիքներ»,- գրել է Ալեքսը:
Իռլանդուհու պատմությունը Twitter-ում մեծ պոպուլյարություն ձեռք բերեց. այն տարածել է ավելի քան 7,5 հազար օգտատեր: Ոմանք անգամ խորհուրդ են տվել Ալեքսին շնորհակալություն հայտնել տատիկին իրեն հայտնի դարձնելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ