Արագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունը
Հունվարի 18-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում էր ստացվել, որ հունվարի 17-ի ժամը 22-ից հունվարի 18-ի ժամը 2․30-ն ընկած ժամանակահատվածում մուտք էին գործել Կոշ գյուղի 1-ին փողոցի տներից մեկն ու գողացել ոսկյա զարդեր, բջջային հեռախոսներ, կենցաղային իրեր:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Մարզի քրեական ոստիկանների և քննիչների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողությունը, նախնական համաձայնությամբ, կատարել են 53 և 45 տարեկան երեք տղամարդ, որոնցից երկուսը՝ Աշտարակ քաղաքի, մեկը՝ Եղվարդ քաղաքի բնակիչ:
Քրեական վարույթի շրջանակում հունվարի 22-ին կատարված խուզարկությամբ 45-ամյա եղվարդցու տանը հայտնաբերվել են Կոշ գյուղի բնակչի տնից գողացված հեռուստացույցը և պլանշետը:
Տղամարդիկ ձերբակալվել, տեղափոխվել են Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, խոստովանել են կատարած գողությունը, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ