Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում

Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը
Հայաստան

Հունվարի 23-ին ձյուն մաքրող բոլոր մեքենաները տեղակայված են եղել վարչական շրջաններում․ Արեյան

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնել է հունվարի 23-ին մայրաքաղաքում ինտենսիվ ձյան մաքրման աշխատանքները։ Նա հիշեցրել է, որ ձյունը տեղացել է առավոտյան ժամը 10-ից մինչև ուշ երեկո։ «Հունվարի 23-ին ժամը 10:30-ի դրությամբ ԵԱՍՄ հիմնարկի բոլոր մեքենաներն աղով ու ավազով բեռնված ամբողջությամբ տեղակայված են եղել վարչական շրջաններում՝ ըստ նախապես մշակված դիսլոկացիոն սխեմայի՝ 49 մեքենա (37 բազմաֆունկցիոնալ մեծ և 12 փոքր մեքենա)»։ Ըստ Արեյանի՝ միաժամանակ մոբիլիզացվել էր Երևանի կանաչապատման ՀՈԱԿ-ը։

Նրա խոսքով՝ աշխատանքները սկսվել են ժամը 12-ի մոտ։ «2-3 ժամ հետո պարոն Կատվալյանի կողմից ինձ տրամադրվել է էլեկտրոնային սխեմա, թե որ մեքենան որ հատվածում է գտնվում, և այդպես շարունակվել են աշխատանքները մինչև ուշ երեկո։ Առավոտյան մոբիլիզացվել են նաև կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որոնք մաքրել են բոլոր ստորգետնյա ու վերգետնյա անցումները, շենքեր ու այգիներ տանող աստիճանները»։ Ընդհանուր առմամբ մոբիլիզացվել է 137 միավոր տեխնիկա, որից 107-ը՝ ԵԱՍՄ հիմնարկի, 30-ը՝ տարբեր ֆունկցիոնալ կառույցների մեքենաներ։ Կանաչապատման ՀՈԱԿ-ից 650 բանվորական ուժ է աշխատել այդ երկու օրերի ընթացքում։

«23-լույս 24-ի գիշերը ողջ տեխնիկան դուրս է եկել փողոց և մշակել բոլոր փողոցները։ Հունվարի 24-ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր կենտրոնական ու մասամբ երկրորդային փողոցները լրիվ մաքրված են եղել ձյան ու սառույցի ծածկույթից», – ասել է նա։

Արեյանը խոսել է նաև առկա խնդիրների մասին։ «Հունվարի 23-ին խցանումներ առաջացան մայրաքաղաքում՝ գրեթե ողջ տարածքում, բայց հիմնական կանգը եղել է Կենտրոն վարչական շրջանում։

Մենք քննարկել ենք ԵԱՍՄ-ի պատճառները։ Իմ կասկածները, որ ուշ է մտել տեխնիկան, այո, եղել են ուշ մտնելու ժամեր, և դա պայմանավորված է եղել տրանսպորտի երթևեկի ինտենսիվությամբ։ Ուղղակի ԵԱՍՄ մեքենաների մեխանիզմները չեն կարողացել մտնել երթևեկի մեջ, ստիպված ժամը 2-ից հետո դիմել ենք պարեկային ծառայությանը, որը սկսել է մեր մեքենաների համար ճանապարհ բացել, և մեքենաները կարողացել են աղ ու ավազով մշակել փողոցները։ Դա տևել է 6 ժամ՝ ժամը 14:30-15:00-ից մինչև 21:00-21:30 Կենտրոնում։ Ժամը 19:30-20:00-ի դրությամբ ամբողջապես մաքուր է եղել Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիրի հյուսիսային գոտին, այդ ժամի դրությամբ խնդիրը դարձյալ մնում էր Կենտրոնում՝ խցանումներ, տևական կանգ», – ասել է նա։

Ի պատասխան բնակչության դժգոհության՝ Արեյանը շեշտել է, որ ինտենսիվ աշխատանքներ են կատարվել, սակայն խցանումները Կենտրոն վարչական շրջանում որոշակի խանգարել են իրավիճակին։

Նա նաև տեղեկացրել է. «1000 տոննա աղ ու ավազի խառնուրդ ենք ծախսել 2 գիշերը։ Սա այն դեպքում, երբ 10 հազար տոննա ծախսել էինք դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 23-ը։ Նախորդ տարիներին նույն ժամամակահատվածը հազիվ 5-6 հազար տոննա է եղել, անգամ ինտենսիվ սեզոնում»։