Իսպանիայում 18 մլն եվրո արժողության կես տոննա կոկաին են առգրավել
Իսպանիայի իավապահ մարմինները եւ մաքսային ծառայությունը Վալենսիայի նավահանգստում նավերից մեկի մեջ թմրանյութի խոշոր խմբաքանակ են հայտնաբերել՝ 520 կգ կոկաին, հայտնել է երկրի ՆԳ նախարար Խուան Իգնասիո Սոիդոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թմրանյութը գտնվել է բեռնատար նավի կոնտեյներում, որը Լոնգ Բիչից (Քալիֆորնիա) նուշ էր տեղափոխում եւ Իսպանիա ճանապարհին մի քանի կանգառ է կատարել լատինաամերիկյան մի շարք երկրներում: Հետաքննությունը մոտ մեկ տարի է տեւել, գործողության ընթացքում նավահանգստում 800 կոնտեյներ է զննվել:
Սա վերջին 15 օրում երրորդ հաջող գործողությունն է, որոնց ընթացքում Իսպանիայի իրավապահ մարմինները եւ մաքսավորները թմրանյութերի խոշոր խմբաքանակներ են հայտնաբերում: Ալխեսիրասում հայտնաբերվել էր 6 տոննա կոկաին, Բարսելոնում՝ 331 կգ հերոին:
Երկրի իրավապահ մարմինները 2017 թվականին ընդհանուր հայտնաբերել են 30,9 տոննա կոկաին, 440 կգ հերոին, 16,5 տոննա մարիխուանա եւ կանեփի 816 բույս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ