Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ
Հայաստան

Թվայնացումը Կադաստրի կոմիտեի օրակարգում է․ ի՞նչ է արձանագրվել 2025–ին

Եկամտային հարկի վերադարձի դրույթի չեղարկումը, ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի, ազդեցություն է ունեցել անշարժ գույքի շուկայի վրա։ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան, Սուրեն Թովմասյանն ասել է, որ  անշարժ գույքի առաջնային շուկայում գործարքների թիվը նվազել է շուրջ 16 հազարով։ Կոմիտեն 2025–ին մի շարք օրենսդրական փոփոխություններ է առաջարկել։ Համակարգն աստիճանաբար անցնում է էլեկտրոնայինի։ Ծառայությունների մի մասն արդեն հասանելի է թվային հարթակով։ Իսկ հունվարի 20–ից սկսվում է ինքնակամ շինությունների հաշվառումը, այն կընթանա մինչև տարեվերջ։

Փոփոխություններ, որոնց հիմնական նպատակը քաղաքացիների կյանքը հեշտացնելն է։ Դրանց հիմնական մասը վերաբերում է Կադաստրի կոմիտեի հետ գործարքները էլեկտրոնային դարձնելուն։ «Ռիելթորական գործունեության մասին» օրենքը ՀՀ–ում անշարժ գույքի շուկան կզարգացնի, ծառայությունները նոր որակ կստանան՝ կարծում է կոմիտեի նախագահը։ Սուրեն Թովմասյանն ասում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2027–ի հունիսից։ Որակավորման համար հատուկ հարցաշար կհաստատվի, կներդրվի անշարժ գույքի կառավարման նոր համակարգ։

 «Թույլ է տալու անշարժ գույքի սեփականատերերին, առանց հավելյալ վարչարարության, իրենց սեփականությամբ անշարժ գույքը հանձնել կառավարման և այդտեղից ստանալ համապատասխան եկամուտներ։ Կառավարչի հանդեպ էլ կան որոշակի սահմանված պահանջներ, ներդրվելու է նոր էլեկտրոնային համակարգ, որով ստուգվելու է արդեն անշարժ գույքի որակական հատկանիշները, և այնուհետև նոր միայն թույլատրվելու , որպեսզի անշարժ գույքը ցուցակագրվի»։

Սա կօգնի գնորդին վստահ լինելու, որ շուկայում ցուցակագրվող անշարժ գույքը խնդիրներ չունի։ Պատկան մարմինները իրավահաստատող փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով։ Քաղաքացիներին նույնպես նման հնարավորություն է տրվել։ Այսպիսով, արխիվի վարումը 100 տոկոսով էլեկտրոնային է դառնում։

Որոշակի գործարքի տեսակներ կան, որոնք կնքվում են Կադաստրի կոմիտեի գրասենյակներում։ Նոր պիլոտային համակարգի ներդրումով  միասնական տեղեկանք ստանալուց հետո կողմերը , էլեկտրոնային թվային ստորագրությամբ պայմանագրերը վավերացնելիս, կներկայացնեն իրավունքի պետական գրանցման։ էլեկտրոնային համակարգը կգրանցի ինքնաշխատ։ Առաջիկայում նախատեսված է առուքվաճառքի պայմանագրով սկսել, հետո արդեն պայմանագրերի գործարքների որոշակի այլ տեսակները նույնպես նման հնարավորություն կստանան։ Հիպոթեքային վարկերով եռակողմ պայմանագրերը կնքվում, վավերացվում են պարտադիր նոտարի ներկայությամբ։ Կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություն է կատարել այս հարցում․

 «Օրենքով առանձնահատուկ մոտեցում սահմանեցինք հիփոթեքային վարկավորման պայմանագրերի նկատմամբ և նոտարական պարտադիր վավերացման պահանջը հանեցինք այդտեղից՝ թողնելով գնորդի, վաճառողի և հիփոթեքային վարկ տրամադրող կազմակերպության մասնակցությամբ կառավարության կողմից հաստատված պայմանագրի ձևաչափին համապատասխան առուծախի պայմանագրերի կնքման պարագայում իրավունքի պետական գրանցման ներկայացնելու գործընթացով»։

Հունվարի 20–ից ուժի մեջ է մտնում ինքնակամ շինությունների հաշվառման մասին օրենսդրական փոփոխությունը :  Սա հաշվառում է, ոչ թե օրինականացում՝ ընդգծում է Սուրեն Թովմասյանը։ Նա  բացատրում է՝ սա այն գործըն2ացի սկիզբն է, որը թույլ կտա դիմելու համայնքին ու համապատասխան չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ ստանալու օրինականացման հնարավորություն։ Ընդ որում՝ հաշվառումը պետք է սկսել հենց այս օրերին, չսպասելով մինչև տարեվերջ։ Ինչպե՞ս պետք է քաղաքացին հասկանա՝ արդյո՞ք իր ինքնակամ շինությունը օդալուսանկարահանված է, թե՞ ոչ։ Կա մի քանի աղբյուր՝ ասում է կոմիտեի նախագահը․

 «Առաջինը դա սեփական հիշողությունն է, պետք է հիշի՝ երբ է կառուցել՝ 2021–ին, 2000–ականներին, թե 1990–ականներին։ Պետք է դիմի իր սեփական արխիվներին, որոնք պահպանված են։ Օգտվել բաց  հարթակներից։ Վերջին տարբերակը՝ հնարավոր է պետական տուրք վճարել ու կադաստրից ստանալ տեղեկատվությունը։

Հաշվառումը սկսելու առաջին քայլը որակավորված չափագրողին դիմելն է։ Հետո քաղաքացին պետք է ուշադիր լինի փաստաթղթերը ստորագրելիս։ Կարևոր է, որ դիմումում նշվի հենց քաղաքացու հեռախոսահամարը, քանի որ ծանուցումները կադաստրի կոմիտեից հաղորդագրության միջոցով են ստացվում։ Վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերն է։ Իսկ 2025 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 244 հազար գործարք, մինչդեռ 2024 թվականին գործարքների թիվը կազմել է 248,9 հազար։ Անշարժ գույքի առաջնային շուկայում գործարքների թիվը նվազել է շուրջ  16 հազարով։