Ուկրաինայում քննարկում են Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության դադարեցման հարցը
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը հայտարարել է, որ Կիևում քննարկվում է Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության դադարեցման հարցը, այս մասին գրում է «112 Украина»-ն:
«Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության հարցը նախևառաջ քննարկվում է «Ուկրաինայի երկաթուղիներ»-ի («Укрзалізниця»- tert.am) կողմից: Կարծում եմ՝ վերջնական որոշման մասին մենք կկարողանանք հայտնել արդեն 2018 թվականին», - ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի տարածքում ուղևորատար գնացքներից այս պահին գործում է միայն մեկ ռուսական գնացք, որն իրականացնում է «Քիշնև-Մոսկվա» երթուղին, կան նաև մի քանի ուկրաինական գնացքներ, որոնք երթուղիներ են իրականացնում դեպի Մոսկվա:
Օմելյանը նաև ընդգծել է, որ նման որոշման կայացման դեպքում Կիևը վնաս չի կրի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ