Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներին ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Տիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը Զինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերը Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ
Հայաստան

Հայաստանում էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնությունները. քվոտաներ, վերահսկողություն և արդյունքներ

 
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է խթանել էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների ներմուծումն ու շահագործումը՝կանաչ տնտեսության զարգացման և շրջակա միջավայրի պահպանության ռազմավարության շրջանակում: 2026 թվականի համար սահմանվել է առանց ներմուծման մաքսատուրքի վճարման 15 հազար էլեկտրոմոբիլի ներմուծելու քվոտա:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը նշեց, որ 2026 թվականին Հայաստանի Հանրապետություն առանց ներմուծման  մաքսատուրքի կարող են ներմուծվել Եվրասիական  տնտեսական միության  արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի  8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող 15 000 միավոր էլեկտրոմոբիլներ:

ՀՀ կառավարության որոշմամբ էլեկտրոմոբիլների  քվոտան բաշխվելու է հետևյալ կերպ՝ մինչև 3000 միավոր  ավտոարտադրողների հետ դիլերական -դիստրիբյուտորական  պայմանագրի շրջանակում  ներմուծում իրականացնող սուբյեկտներին, և մինչև 12000 միավոր՝ պաշտոնական  ներկայացուցիչ չհանդիսացող սուբյեկտներին, այդ թվում՝ ֆիզիկական անձանց: Սակագնային արտոնության կիրառմամբ մաքսային ձևակերպումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից ժամանակագրական սկզբունքով՝  հիմք ընդունելով մաքսային հայտարարագրերի գրանցման հերթականությունը:

Կառավարության որոշմամբ  նախատեսված է նաև սակագնային արտոնության վերականգնման  կարգավորում՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չօգտագործված քվոտաների մասով  կարող է իրականացվել վճարված ներմուծման մաքսատուրքի վերադարձ: Այն վերաբերում է ինչպես ֆիզիկական և իրավաբանական անձանց ,այնպես էլ  դիլերական պայմանագրերով ներմուծում իրականացնող սուբյեկտներին՝ ժամանակագրական սկզբունքի պահպանմամբ:

«2024-2026 թվականների արտադրության էլեկտրոմոբիլներն  ազատվում են ներմուծման մաքսատուրքից՝ 15 տոկոսի չափով: Նույն ժամանակահատվածում արտադրված էլեկտրաշարժիչով  ավտոմեքենաները, ավտոբուսները, մոտոցիկլետները, մոպեդներն ու  հեծանիվները,  ազատվում են նաև ավելացված արժեքի հարկից՝ 20 տոկոսի չափով ՝ՀՀ  հարկային օրենսգրքի համապատասխան դրույթների համաձայն»,- նշեց  էկոնոմիկայի նախարարության  գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը:

Բացի այդ, նախատեսվել է, որ արդեն գնված և ճանապարհին գտնվող որոշ տրանսպորտային միջոցներ ևս կարող են  օգտվել  սահմանված արտոնություններից ՝մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը մաքսային ձևակերպման դեպքում:

Վիճակագրական տվյալների համաձայն ՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների  ներմուծման  ծավալները վերջին տարիների աճել են: 2023 թվականին ներմուծվել է 9635, 2024 թվականին՝11793, իսկ 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ՝ 21590 միավոր էլեկտրոմոբիլ: Համեմատության համար նշվում է , որ 2019 թվականի համեմատ  ներմուծման ծավալներն աճել է 17.6 անգամ: Այս տվյալները վկայում են, որ  էլեկտրոմոբիլների ներմուծման և   շահագործման  խթանման գործընթացը  Հայաստանում շարունակվում  է աճող դինամիկայով:

Էլեկտրոմոբիլների թվի աճին զուգահեռ զարգանում է նաև լիցքավորման ենթակառուցվածքները: 2022 թվականին Հայաստանում գործել է 100 լիցքավորման կայան, իսկ 2024 թվականի դրությամբ դրանց  թիվը գերազանցել է 300-ը: Մաքսային վիճակագրության տվյալներով ՝ 2024 թվականին և 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստան է ներմուծվել համապատասխանաբար  399 և 471 լիցքավորման կայան: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ կիրառվում է նաև  չհաշվառված  անհատական լիցքավորման սարքեր, նշվում է, որ լիցքավորման ապահովումը չի կարող  հանդիսանալ էլեկտրոմոբիլների  ներմուծումը  զսպող գործոն, այլ հակառակը՝ էլեկտրոմոբիլների  շուկայի զարգացմանը զուգահեռ զարգանում է նաև  սպասարկող ենթակառուցվածքները:

Էլեկտրական  շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործման խթանումը համահունչ է կանաչ տնտեսության  նպատակների հետ: Քաղաքներում նկատվում է ածխաթթու գազի  արտանետումների զգալի կրճատում և քաղաքային աղտոտվածության մակարդակի զգալի նվազում: Միաժամանակ նշվում է, որ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործումը  սպառողների համար առավել շահավետ է նաև ֆինանսական ծախսերի տեսանկյունից, ինչը հանդիսանում է էլեկտրոմոբիլների կիրառմանլրացուցիչ խթան: